ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, կառավարության նստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գյումրիի օդանավակայանից Մոսկվա չվերթներին և այն տեղեկությանը, որ այդ ուղղությամբ ավիատոմսերի գինը պետք է սկսվի տասը հազար դրամից, նշեց. «Գյումրիի մասով շատ կարևոր է, որ մենք հասկանանք հետևյալը. սա նախադեպ է նրա, որ բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա այն ֆորմատով, որ ֆորմատով, որ պետք է լիներ»:
«Սա դասական օրինակ է: Տասը հազար դրամի մասին շատ էր քննարկվում: Ինքնաթիռները սեգմենտավորված տեղեր են վաճառում: Երբ որ մենք հայտարարեցինք` սկսած տասը հազար դրամից, այո, այդպես էլ կա: Այո, ես կարծում եմ և վստահ եմ, որ այդ ուղղության վրա տոմսերը լինելու են նաև այդ գնով»,- նշեց Քաղավիացիայի վարչության պետը:
Մանրամասները՝ տեսանյութում: