Vivid Entertainment ստուդիան ներկայացրել է Քիմ Քարդաշյանի պոռնոյի վիրտուալ տարբերակը (VR), հաղորդում է New York Post-ը։
Ինչպես հաղորդում է պարբերականը, օգտատերը հնարավորություն ունի հայտնվել Քարդաշյանի և նրա սևամորթ ընկերոջ՝ Ռեյ-Ջեի տեսանյութի մեջ՝ վիրտուալ իրականության սաղավարտի միջոցով։
Դիտման սկզբում հանդիսատեսը նստած է լինում բազմոցի վրա՝ անկողնում պառկած Քիմի և Ռեփերի դիմաց։ VR-հոլովակի ավարտից հետո կադրում հայտնվում է վիրտուալ Քարդաշյանըև սկսում օգտատիրոջ հետ զրուցել օգտագործելով մի շարք արտահայտություններ, օրինակ՝ «Բարև, ինձ դուր է գալիս քո սենյակը», «Գիտեմ, որ տեսանյութը գնել ես, քանի որ շատ ես ցանկանում տեսնել ինձ: Ինչո՞ւ միասին չխաղանք այստեղ»։
Կարճատև շփումից հետո վիրտուալ հեռուստաաստղը սեքսուալ ներկայացում է ցուցադրում, ինչից հետո հոլովակն ավարտվում է։ Քարդաշյանը որևէ կերպ դեռևս չի մեկնաբանել իր մասնակցությամբ VR պոռնոն։