Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Մարդկանց միջից ռուսասիրությունը չի վերանում, իսկ Հոկտեմբերի 27-ը այդ թոթափումից հետո կբացահայտվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հոկտեմբերի 27-ի գործը հետաքննած լրագրող Վահագն Ղուկասյանը (Ֆրանսիա)։

– Պարոն Ղուկասյան, Հոկտեմբերի 27-ի հերթական տարելիցն է։ Այս ոճրագործության բացահայտման առումով տարիների ընթացքում ոչ մի քայլ առաջ չի կատարվել։ Ձեր կարծիքով, ե՞րբ է հնարավոր ամբողջական բացահայտում և ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։

– Միայն իշխանափոխություն և ռուսական ազդեցությունից թոթափում։ Նույնիսկ միայն իշխանափոխությունը բավարար չէ, կարող է գալ մի այնպիսի իշխանություն, որը նույնպես ռուսական ազդեցության տակ լինի, և Հոկտեմբերի 27-ը այդպես էլ չբացահայտվի։ Ես միշտ ասել եմ՝ այդ ոճրագործության թիկունքում ռուսներն էին կանգնած։

Ռուսական ազդեցությունից դուրս իշխանություն Հայաստանին անհրաժեշտ է նաև իր զարգանալու համար, կյանքի, շարունակության համար։ Ռուսական ազդեցությունը միայն Հոկտեմբերի 27-ով չի սահմանափակվում։

Ո՞վ էր Հայաստանում ԱԱԾ ղեկավարը, նախագահը այն ժամանակ՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Ի՞նչ եղավ Հոկտեմբերի 27-ից հետո։ Այդ մարդիկ մինչ այսօր էլ ռուսական ազդեցության տակ են։ Նրանք պետք է պատժվեին, բայց Սերժ Սարգսյանը պատվոգիր ու մեդալ ստացավ, Քոչարյանն էլ մնաց իր պաշտոնին, մենք ռուսական կողմից բռունցք չտեսանք։

-Ի՞նչ եք կարծում, ընդդիմադիր քաղաքական դաշտը բավարար չափով հետամուտ եղա՞վ գոնե այն ուժերը, որոնք պրոռուսական ուղղվածություն չունեն։

-Տարիները ցույց տվեցին, որ նրանք չեն կարող։ Մարդիկ, որոնք ոչ միայն պրոռուսական չեն, այլ անկախ են՝ չեն կարող։ Մի օրինակ բերեմ՝ Պարույր Հայրիկյանին բարձր եմ գնահատում, բայց երբեք չեմ հավատա, որ նա ինչ որ բան կարողանա անել։ Էլ ո՞ւմ կողքին պետք է ԿԳԲ-ն իր ագենտներին կցեր, եթե ոչ Հայրիկյանին։ Եթե իրենք ընդունում են, որ դու ես իրենց գաղափարական հակառակորդը՝ էլ որտե՞ղ պետք է խցկեն իրենց ագենտներին։ Նույնը՝ ես Նիկոլ Փաշինյանին համարում եմ ազնիվ, բայց էլ ո՞ւր պետք է խցկեն իշխանություններն իրենց ագենտներին, եթե ոչ Նիկոլի կողքը, որ ճիշտ պահին պայթեցնեն, վարկաբեկեն։

– Այժմ հետևո՞ւմ եք Հայաստանի քաղաքական անցուդարձին, 2017-ի ձեր նշած իշխանափոխությունը հնարավո՞ր է։

– Չեմ կարող ասել, այլևս չեմ հետևում քաղաքական դաշտի գործունեությանը։ Տարիներն ապացուցեցին, որ անիմաստ զբաղմունք է։

– Ալեքսան Հարությունյանը կրկին վերադարձել է նախագահական նստավայր՝ որպես նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։

– Իրենց տեսանկյունից շատ նորմալ է, մեկ թիմ են, մամուլի համար հատուկ բաց թողնված խայծ էր, թե իբր նրանք հակասություն ունեն, բայց ես դրան չեմ հավատում։ Ավելի շատ դրանք մամուլի համար կազմակերպված բաներ են։ Իրենք մի թիմ են եղել, մի թիմ էլ մնացել են։

– Պատասխանատվության մասով։

– Հոկտեմբերի 27-ի թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարգսյանը պետք է լինի։ Ես Քոչարյանի հասցեին բազմաթիվ մեղադրանքներ, փաստեր եմ հրապարակել, բայց ԱԱԾ ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, իսկ ԱԱԾ-ն տեղյակ էր Հոկտեմբերի 27-ի մասին։ Նրա հրաժարական չտալը, ավելի բարձր պաշտոնի նշանակվելը ապացուցեցին, որ իրենք են այդ ամենի թիկունքում։

– Իսկ Քոչարյան-Սարգսյան հակասություններին հավատո՞ւմ եք։

– Ի սկզբանե չեմ հավատացել, որ կան նման հակասություններ 98-ից սկսած այդ խոսակցությունները գնացել են։ Ես ոչինչ անձնավորված չեմ տեսնում։ Ինձ համար չկա Քոչարյան, չկա Սերժ Սարգսյան, չկա այս կամ այն պաշտոնյա, կա մի ամբողջ սիստեմ, նրանք այդ սիստեմի անդամներ են։

Մի օրինակ բերեմ՝ հայ ընտանիքներում նստում ասում են՝ մենք ամեն ինչ անում ենք մեր երեխաների համար։ Նույնիսկ հազվադեպ ենք լսում, որ ասում են մեր թոռների համար ու դրանից ոչ ավել։ Այսօր այդ մարդիկ այնքան կուտակած միլիարդներ ունեն, որ կարող էին անշառ ու խախանդ ապրել երկրից հեռու, իսկ ինչո՞ւ չեն գնում, որովհետև իրենք չեն այդ ամեն ինչի տերը, իրենք չեն տնօրինում, իրենք սիստեմի մի մասնիկ են, երբ փորձեն դուրս գալ այդ սիստեմից, իրենց կվերացնեն։ Ինձ համար այսօր Քոչարյան, կամ մյուսը՝ բոլորը ԿԳԲ-ն են։ Մեզ թվացել է՝ երկիր ենք ստեղծել, բայց դա այդպես չէ։

– Ձեր կարծիքով, այսօրվա քաղաքական դաշտում կա՞ն մարդիկ, որոնք կարող էին էական նպաստ ունենալ Հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցում, բայց չեն արել անհրաժեշտը կամ նույնիսկ լռել են։

– Ժամանակին տեսնում էի, բայց հետագա կյանքը բերեց այն կարծիքին, որ սկսեցի մտածել, որ այդ մարդիկ հատուկ ներդրված էին մի օրինակ՝ Անդրանիկ Մարգարյանը 2000 թվականին բավականին մեծ գործողություն կարող էր անել, նույնը այդ ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Բայց կյանքը ցույց տվեց, որ այդ մարդիկ ընդամենը փափուկ բարձ էին, մինչև Վազգենի ու Դեմիրճյանի կողմնակիցները կկոտրվեին։ Չեմ տեսնում որևէ մեկին, որ կկարողանա օգնել, սիստեմն է պետք փոխել, սիստեմը որ փոխեն ինքնըստինքյան կբացահայտվի։ Կարելի է ասել բացահայտված է, բոլորի համար էլ պարզ է, որ այդ հինգ հոգին չէին։

– Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, ի՞նչ եք կարծում, այսօր Հայաստանում այլ իրականությո՞ւն կլիներ։

– Այսօրվա համար չեմ կարող ասել։ Բայց ինչո՞ւ եղավ Հոկտեմբերի 27-ը. Հայաստանում լուրջ փոփոխություններ պետք է լինեին, հակառակ դեպքում ինչո՞ւ պետք է լիներ, ուրեմն ինչ որ բան կանխեցին կազմակերպիչները։ 1990 թվականին՝ ըստ մեզ Ռուսաստանից փրկվեցինք, բայց արջը ոտքի կանգնեց։ Հայ ժողովրդի միջից դեռ դուրս չի եկել այդ ռուսասիրությունը։ Մարդիկ գիտակցում են՝ դեպք է լինում գրում են, մի շաբաթ հետո մոռանում են այդ մասին։ Հրանտ Տեր-Աբրահամյան կա՝ հրապարակախոս, հակառուսական հոդվածներով էր հանդես գալիս, ելավ հասավ ՀԺ-ի նման թերթի միջոցով հոդվածներ էր հրապարակում, դրանից հետո դարձավ ճիշտ հակառակ քարոզչություն տանող մարդ։ Ագենտներով խեղդված ենք, մինչև այդ սիստեմը չվերանա, չենք ապրի նորմալ։ Վրաստանում եղա ու տարբերությունը տեսա։ Այսօր էլ այդ երկիրը շատ խնդիրներ ունի, բայց ամենակարևոր քայլերն արեցին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում