Հարավկորեական Samsung ընկերության օպերացիոն շահույթը 2016 թվականի երրորդ եռամսյակում նվազել է 30 տոկոսով՝ հասնելով 4.57 մլրդ դոլարի։ Պատճառը Galaxy Note 7 սմարթֆոնների հետկանչն է, որոնց մոտ հայտնաբերվել էին մարտկոցների հետ կապված խնդիրներ։ Այս մասին հայտնում է RNS-ը։
Նշվում է, որ բջջային ստորաբաժանման օպերացիոն շահույթը կազմել է 90 մլն դոլար. դա նվազագույն ցուցանիշ է 2008 թվականի 4-րդ եռամսյակից ի վեր։
Samsung-ի եկամուտը երրորդ եռամսյակում նվազել է 7.5 տոկոսով՝ հասնելով 43 մլրդ դոլարի։ Բջջային ստորաբաժանման եկամուտը նվազել է 15.3 տոկոսով՝ հասնելով 20.29 մլրդ դոլարի։
Չորրորդ եռամսակում ընկերությունում ակնկալում են ֆինանսական ցուցանիշների բարելավում։