Saturday, 20 04 2024
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին

Այլևս պետք չէ սգալ, պետք է դաս քաղել

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հերթական` 17-րդ տարելիցը: 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանն ու նրա ահաբեկչական խմբի անդամները խորհրդարանի դահլիճում գնդակահարեցին վարչապետին, ԱԺ նախագահին, փոխնախագահներին և պատգամավորների ու նախարարի: Թվով ութ մարդ զոհ գնաց այդ ոճրագործությանը: Թե ի՞նչ էր դա պետության, հասարակության համար, ինչպիսի՞ հարված էր թե՛ քաղաքական, թե՛ հոգեբանական իմաստով, թերևս այսօր ավելորդ է խոսել, քանի որ այդ մասին շատ է խոսվել և ողբերգության, ոճրագործության գնահատականների պակաս չի զգացվել:

Բայց ինչ-որ բանի պակաս, այդուհանդերձ, կա առ այսօր, ու խոսքը միայն կազմակերպիչների բացահայտման մասին չէ` թե ով էր կանգնած հինգ ահաբեկիչների հետևում, ով էր նրանց դրդել այդ ոճրագործության, ով էր պատվիրել ահաբեկությունը: Գուցե տարիներ անց մի օր էլ հայտնի դառնան մանրամասները հենց այդ մասով: Բայց ներկայումս երևի թե ավելորդ պատրանք կլինի մտածել, թե առաջիկայում հնարավոր է 27-ի կազմակերպիչների բացահայտում: Եվ պակասի մասին խոսքը ամենևին դրան չի վերաբերում:

Հոկտեմբերի 27-ի գործով զգացվում է մի բանի պակաս, որն ամենևին էլ վեր չէ մեր ուժերից` որպես հասարակություն և պետություն: Դա կատարվածի քաղաքական պատասխանատվության հարցն է: Որքան էլ տարօրինակ է, այդուհանդերձ ութ պաշտոնյաների մահը սգացող հասարակությունը, որը տասնյակ հազարներով դուրս էր եկել փողոց նրանց վերջին հրաժեշտ տալու, այդպես էլ չդրեց այդ պաշտոնյաների մահվան հանգեցրած ոճրագործության համար քաղաքական պատասխանատվության հարց: Խնդիրն այստեղ ամենևին էլ հանցակցությունը չէ: Չարժե այժմ ավելորդ պնդումներ անել առանց փաստական հիմքերի, առավել ևս, որ այդ պնդումներն էլ արվել են, արվում են ու թերևս կարվեն:

Խոսքը այստեղ օրվա իշխանության քաղաքական պատասխանատվությունն է կատարվածի համար, որովհետև երկրում տեղի է ունեցել իսկապես մասշտաբային, հանդուգն և ցինիկ մի ոճրագործություն, որը կատարողները կարծես թե որևէ դժվարության չեն հանդիպել այդ գործողության ճանապարհին: Եթե իրավական պատասխանատվությունը մասնագիտական լուրջ աշխատանք է պահանջում, որքան էլ որ ոմանք համարեին դա «ուչաստկովիի» մակարդակի գործ, ապա քաղաքական պատասխանատվությունն ընդամենը պահանջում է հասարակական-քաղաքական կամք, սկզբունքայնություն, հետևողականություն:

Այդ ամենը, դժբախտաբար, ոճրագործությունից հետո տեղի չունեցավ և հանրությունը չփորձեց դնել քաղաքական պատասխանատվության հարցը: Նույնիսկ քաղաքական դաշտն իր ամբողջության մեջ չգնաց այդ քայլին: Բանը ընդամենը հայտարարություններից և ասուլիսա-հարցազրուցային դրվագներից այն կողմ չանցավ, իսկ դրանց մասնակիցների մի մասն էլ ընդհանրապես անցավ օրվա իշխանության կողմը, որին քաղաքական պահանջներ էին ներկայացնում մինչ այդ: Եվ խնդիրն այստեղ ամենևին այն չէ, թե ով ինչ վերաբերմունք ուներ սպանված պաշտոնյաների հանդեպ: Խնդիրն այստեղ այն է, որ պետությունը ենթարկվում է ահաբեկության, ինչը նշանակում է, որ հասարակությունն այդ դեպքում արդեն ինքն իրեն պետք է համարի խոցված թիրախ:

Բայց այստեղ էլ մենք ըստ էության գալիս ու հանգում ենք երևի թե բավական մտահոգիչ մի եզրակացության: Երբ խոցվում է պետությունը, հանրությունն իրեն չի համարում խոցված, որովհետև հոգեբանորեն չի նույնացնում իրեն ու պետությանը: Հանրությունը նույնացնում է իշխանությանն ու պետությանը: Սա թերևս 25-ամյա անկախ Հայաստանի կարևորագույն խնդիրներից է, աքիլլեսյան գերգարշապարներից մեկը: Հասարակությունը ցավում է մարդկայնորեն, սգում, կարեկցում, ափսոսում միանգամայն անկեղծ, սակայն նույն անկեղծությամբ էլ մտածում կամ ենթագիտակցորեն ընկալում, որ այդ ամենն իրականում իր հետ կապ չուներ: Եվ այստեղ բանը ոչ թե հանրային գիտակցությունն է, այլ այն միջավայրը, որի մեջ դրվել է հանրությունը և որում ձևավորվել է այդ գիտակցությունը: Ու այս օրինակով թերևս մենք տեսնում ենք, թե ինչ վտանգավոր դրսևորումներ կարող է ունենալ այդ իրողությունը: Եվ երևի թե նաև սա պետք է լինի Հոկտեմբերի 27-ի գլխավոր դասերից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում