ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ սիրիական խնդրի լուծումն անհնարին է առանց Իրանի և Ռուսաստանի։
«Ահա թե ինչու ենք էինք մենք մեկ տարի առաջ հավաքել Սիրիայի աջակցության միջազգային խումբ, որը ներառել է հակամարտության մեջ ներքաշված բոլոր երկրները, այդ թվում Ռուսաստանն ու Իրանը»,-ասել է Քերին Չիկագոյում միջազգային հարցերով խորհրդում ելույթ ունենալով՝ նշելով, որ Ռուսաստանն ու Իրանը ներքաշված են հակամարտությունում և նրանց բացառումը համաձայնագրից կնշանակի նոր խնդիրների ստեղծում։
Քերին հավելել է, որ դեռևս հավատում է, որ կհաջողվի հակամարտությունը կարգավորել «դիվանագիտության օգնությամբ, չնայած դա այնքան էլ հեշտ չէ»։