ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում ռազական հակամարտության կարգավորումը հանդիսանում է ամենադժվար դիվանագիտական խնդիրը, որին ինքը բախվել է իր կյանքում։ Այս մասին Քերին հայտարարել է Չիկագոյում՝ Միջազգային հարցերով խորհրդում ելույթի ժամանակ՝ փոխանցում է Interfax-ը։
Քերին հույս է հայտնել, որ կհաջողվի գտնել հակամարտության լուծում։
«Ես հավատում եմ, որ արդյունքում մեզ կհաջողվի գտնել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենածանր մարդասիրական ճգնաժամի լուծում։ Այդ ճգնաժամն անհնար է կարգավորել՝ պարզապես փախստականներին կտրոններ ուղարկելով»,-ընդգծել է նա։
Քերին նաև հավելել է. «Մենք պետք է կանգնեցնենք փախստականների հոսքը, մեզ պետք է դադարեցնել պատերազմը»։