Tuesday, 23 04 2024
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում

Պուտին ս@&տիր

Մի պատմություն կա այն մասին, թե ինչպես էին օտար զավթիչները հայտնաբերում ծպտյալ հայերին։ Դարերի խորքից եկող առասպելն ասում է, որ կասկածելիներին ստիպում էին ոտնակոխել խաչը։ Քրիստոնյա հայերը, բնականաբար, մերժում էին, և դրանով իսկ բացահայտվում։

Հայաստանյան ընտրական տեխնոլոգիաներում տարածվեց մի սխեմա, համաձայն որի ստեղծվում էին վիրուս-կուսակցություններ, որոնք հանդես գալով որպես լուրջ ընդդիմադիր քաղաքական ուժ, իրականում նպատակ ունեին վարակել քաղաքական համակարգը և քայքայել այն։ Հասարակության կողմից մշակվեց հենց «խաչը ոտնակոխելու» մեթոդաբանությունը՝ որպես հակավիրուս։ «Եթե ընդդիմադիր ես, ասա, որ իշխանափոխություն ես ուզում»,- հարցնում էին։ «Իշխանափոխություն եմ ուզում». մի քիչ համոզիչ չէր, «Ասա՝ Սեր-ժիկ, հե-ռա-ցի՛ր», էստեղ վիրուս-կուսակցությունները չեմուչում էին անում ու հեռանում խորհրդակցության։ Ավելի ուշ նախագահականից պարզեցրեցին այս պրոցեսը և թույլատրվեց ասել «Սերժիկ, հեռացի՛ր»։

Ընդդիմադիրները երջանկության մեջ էին. արդեն կարելի է ասել մոգական բառերը, և վերջ, էլ քեզ կասկածող չկա։ Այնքան ոգևորվեցին «Սերժիկ, հեռացի՛ր» սլոգանով, որ մնաց միայն, որ հանրապետականը, որը դեմ էր երբեմն այն օգտագործելուն։

Այս իրավիճակը մեր հարափոփոխ ընդդիմության դեպքում ամենևին զարմանալի չէ։ Այնքան հաճախ են քաղաքական ուժերը փոխում ճամբարը, որ նրանք չեն ցանկանում ֆիքսել իրենց դիրքը քաղաքական դաշտի հիմնական խնդրում՝ Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններում։ Սակայն նախագահականից տրված թույլատվությունը քաղաքական ուժերին վստահություն է տալիս, որ իրենք ունեն գործունեության ազատություն։

Ընդդիմությունն ունի նաև մեկ այլ կարևոր ֆունկցիա՝ հաճախ այն նշանակվում է Պուտինի կողմից Սերժ Սարգսյանին անհրաժեշտ հունի մեջ պահելու համար, և այս դեպքում գուցե նրանք ի սրտե՞ են ասում «Սերժիկ, հեռացի՛ր»-ը։ Ամեն դեպքում նման ընդդիմության հիմնական նպատակը Հայաստանում Ռուսաստանի շահերի պաշտպանությունն է և խթանումը, և որևէ կապ չունի Հայաստանի քաղաքացիների անվտանգության և բարեկեցության տեսլականի հետ։

Ամեն դեպքում, դա Ռուսաստանի գործն է. նա իր շրջակա երկրներում ստեղծում է իշխանություններ և ընդդիմություններ, որոնք կծառայեն Պուտինի նպատակներին։ Մեր գործը Հայաստանի հնարավոր անկախության ապահովումն է, այնպիսի քաղաքական պրոցեսների խթանումը, որոնք կսահմանափակեն ռուսական գործակալների ակտիվությունը Հայաստանի քաղաքական դաշտում։

Միաժամանակ, Ռուսաստանի շահերը սպասարկող իշխանությունների զսպման ամենագործուն մեխանիզմ է համարվում ընդդիմությունը, սակայն եթե ընդդիմությունը նույնպես ծառայում է Կրեմլին, ապա մեզ ոչ մի դրական զարգացում չի սպասվում։ Հարդը որոմից զատելու համար ընդդիմությանը անհրաժեշտ է ներկայացնել «խաչի ոտնակոխման» նոր թեստ. «Պուտին, հեռացի՛ր»։

Իհարկե, ընդդիմադիրները այս դեպքում կարող են ենթարկվել նույն միմիկրիային, ինչը որ հայրենի իշխանությունների դեպքում է։ Սակայն հաշվի առնելով Կրեմլի հեռավորությունը, խնդիրը ամենաբարձր ինստանցիաներում հաստատելու անհրաժեշտությունը, ռուսական պրոպագանդայի կացնանման կառուցվածքը և բյուրոկրատիայի բարդ համակարգը, նման թույլատվություն ստանալը շատ երկար կտևի։ Ավելին, եթե հանկարծ որևէ պրոռուսական ընդդիմություն սկսում է ակնհայտ արևմտամետ տեքստեր արտասանել, արդեն անիմաստ է դառնում Պուտինի համար, նրան հետագայում շատ դժվար կլինի օգտագործել և նրան դուրս կշպրտեն։

Ուրեմն, ընտրություններին ընդառաջ, երբ հասարակությունը սկսում է կուսակցություններից պահանջել արտահայտել հստակ քաղաքական դիրքորոշում, այն առաջին հերթին պետք է վերաբերվի արտաքին քաղաքականությանը։ Այդ արտաքին դիրքորոշումն էլ հենց կլինի իրական արտահայտությունը՝ արդյոք քաղաքական ուժը նախանձանխնդիր է Հայաստանի քաղաքացիների անվտանգությանն ու բարեկեցության բարձրացմանը, թե այն քաղաքական դաշտի քայքայման նպատակով Սերժ Սարգսյանի և/կամ Վլադիմիր Պուտինի կողմից ներդրված հերթական վիրուսն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում