Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Արցախյան ճակատում երրորդ պատերազմն անխուսափելի է. Ալեքսանդր Քանանյան

Պիտի հստակ գիտակցենք, որ Արցախյան ճակատում երրորդ պատերազմը անպայման լինելու է, դրանից խուսափելն անհնար է՝ համոզված է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ընդհանուր իրադրությանը հակամարտության գոտում և պատերազմի վերսկսման հավանականությանը՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այս պարագայում այնքան էլ ճիշտ չէ նոր պատերազմի կանխատեսումն անել առարկայական փաստարկների և տվյալների վերլուծության հիման վրա, քանի դեռ արևելյան երկրներում շատ հաճախ այդպիսի գերկարևոր որոշումներն ընդունվում են ոչ այդքան առարկայական, որքան բազմաթիվ սուբյեկտիվ որոշումների կամ պատկերացումների հիման վրա:

«Ամենևին չենք կարող բացառել, որ հենց վաղը Ալիևը կարթնանա մի պատկերացմամբ, որ ինքը կարող է սկսել լայնածավալ պատերազմ, եթե ներքուստ համոզմունք ունի, որ պիտի հաջողի այդ պատերազմում»,- նշեց Ալեքսանդր Քանանյանը:

– Պարոն Քանանյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք պատկերացնում բանակցությունների հետագա ընթացքը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ հաշվի առնելով բոլոր այն զարգացումները, որ տեսանք ապրիլյան իրադարձություններից հետո, մասնավորապես՝ սահմանային լարվածության ավելացումը վերջին ամսվա ընթացքում, կողմերի հնչեցրած դիրքորոշումները, իրենց պատկերացումները կարգավորման մասին: Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում, որ կարող են սկսվել հիմնախնդրի բուն կարգավորման շուրջ:

– Բանակցություններն ի սկզբանե բացարձակ փակուղու մեջ էին, որովհետև երբևէ բուն առնչություն չեն ունեցել իրականության հետ, քննարկվում էին այնպիսի դրույթներ, որոնք սկզբունքորեն իրագործման ենթակա չէին՝ հատկապես Հայաստանի կողմից: Ի սկզբանե գործընթացն ընթանում էր դրույթների մի փաթեթի շուրջ, որը կատարելապես ինքնասպանություն էր Հայաստանի համար, հետևաբար ենթակա չէր իրագործման կամ չէր էլ կարող իրականացվել: Ես, որպես հայ, նաև կմաղթեի, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո այդ անպտուղ և բովանդակազուրկ գործընթացը՝ հանուն միջազգային կայունության պահպանման և հանուն ուղղակի որևէ գործընթաց ունենալու, շարունակվեր որպես բանակցություն զուտ ռազմական գործողությունների հերթական հնարավոր բռնկումը կանխելու կամ հնարավորությունը նվազեցնելու ուղղությամբ:

– Որովհետև բանակցությունների այլընտրանքը ռազմական գործողություններն են, դա՞ նկատի ունեք:

– Նկատի ունեմ, որ բանակցություններն ընթանան պատերազմի չվերսկսման գերխնդրի շուրջ և այլևս չանդրադառնան, այսպես կոչված, բուն կարգավորման բովանդակությանը, որը ներկա փուլում չի կարող տեղի ունենալ, քանի որ մենք, ըստ էության, գոնե մասամբ լուծել ենք մեր խնդիրները: Ադրբեջանը երբեք չի կարող համաձայն լինել նվազագույն նշաձողով մեր լուծած խնդիրների հետ:

– Եվ Դուք կարծում եք, որ պաշտոնական Երևանը, հայկական կողմը նո՞ւյնպես այդպես է ընկալում բանակցությունները:

– Ստիպված է, որովհետև եթե Սերժ Սարգսյանը առաջին նախագահական ժամկետի սկզբում դեռ հույսեր ուներ, որ պիտի կարողանա կարգավորել բոլոր խնդիրները ներթուրքական շրջապատի հետ Տիգրան Սարգսյանի՝ պետության վախճան «հանճարեղ» հայեցակարգի շրջանակներում, ապա այժմ հասկանում է, որ այդ խնդիրները սկզբունքորեն կարգավորման ենթակա չեն, դրանք ենթակա են միայն մենեջմենթի, այսինքն՝ պիտի կարողանաս երկիրդ հնարավորինս պաշտպանունակ վիճակում պահել և խուսափել պատերազմից: Սերժ Սարգսյանի կառավարման պատճառով խայտառակ վիճակում հայտնված երկիրը կանգնած է նոր պատերազմից խուսափելու հրամայականի առջև: Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը այսօր ընդամենը պիտի երազի նվազագույն ցնցումներով իր իշխանության նախագահական ժամկետը ավարտին հասցնելու մասին, հետևաբար բանակցություններն, այնուամենայնիվ, գործնականում ընթանալու են զուտ նոր հնարավոր պատերազմից խուսափելու համար:

– Իսկ ի՞նչ կարող ենք ասել կարգավորման գործընթացի մյուս մասնակիցների մասին: Արդյո՞ք ստատուս քվոն իրականում ձեռնտու է նաև միջնորդներին, և ի՞նչ կասեք Ադրբեջանի մասին: Ստատուս քվոն ձեռնտո՞ւ է Ադրբեջանին, թե՞ նա կրկին քայլեր կձեռնարկի այն փոխելու ուղղությամբ:

– Ինձ հետաքրքիր չէ, թե Ադրբեջանին ինչն է ձեռնտու, որովհետև ես ներկայացնում եմ հակամարտության մեկ կողմ: Բնականաբար, ներկա իրավիճակը բացարձակ ձեռնտու չէ Ադրբեջանին՝ որպես հիմնանպատակ, որպես ընթացիկ միջոց՝ թերևս նաև հանդուրժելի է, որովհետև ապրիլյան պատերազմը, ցույց տալով հայկական կողմի շատ լուրջ խնդիրները պաշտպանական համակարգում, միաժամանակ ցույց տվեց, որ Ադրբեջանը ի զորու չէ իրականացնել խնդրո առարկա հանդիսացող տարածքի գոնե մեկ հատվածի բարեհաջող գրավումը: Հետևաբար Ադրբեջանը նույնպես պիտի ձգտի խնդիրը տեղափոխել ապագային՝ հուսալով, որ Հայաստանը կշարունակի ներքուստ քայքայվել մեր առկա ներքին խնդիրների պատճառով:

– Ամեն դեպքում պետք է վերլուծենք Ադրբեջանի պահվածքը՝ նրա հետագա գործողությունները կանխատեսելու համար:

– Միաժամանակ, բայց մենք պիտի մի բան հաստատ իմանանք, որ Ադրբեջանը պիտի գոնե 60-70 տոկոսով հիմնավորապես համոզված լինի, որ գոնե մասնակի հաջողությունների կհասնի, այլապես խիստ մասնակի անհաջողությունները կամ նոր անհաջողությունները նոր պատերազմում կարող են շատ լուրջ հարված լինել Ալիևի իշխանությանը, ինչն անձնապես ձեռնտու չէ իրեն: Այստեղ պիտի արձանագրենք, որ, բարեբախտաբար, Ալիևի և Ադրբեջանի շահերը միշտ չէ, որ համընկնում են:

Բայց ես անչափ կկարևորեի ձեր հարցի նախորդ բաղադրիչը, թե համաշխարհային ուժի կենտրոնները որքանո՞վ են շահագրգռված ստատուս քվոյի պահպանմամբ: Համոզված եմ, որ բոլորն էլ միանշանակ հետաքրքրված են միայն իրենց շահերով և իրենց ռազմավարական շահերի առաջմղմամբ, բայց քանի որ ներկայումս մեր տարածաշրջանում համաշխարհային ուժի որևէ կենտրոն բացարձակ, այսպես ասած, միահեծան աշխարհաքաղաքական գերակայություն չունի այլ կենտրոնների նկատմամբ, և ես հույս ունեմ՝ դեռ շատ երկար ժամանակ այդպես կլինի, այդ պատճառով ներկա պահին իրենց, այնուամենայնիվ, ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը, որը հետաձգում է այս տարածաշրջանում իրենց շահերի մարմնավորման հիմնական գործընթացները ինչ-որ անորոշ ապագայի:

– Ապրիլյան պատերազմը, Ձեր կարծիքով, ի՞նչ դաս էր ադրբեջանական կողմի համար, որովհետև նրանք չհասան նշանակալի հաջողությունների: Ե՞րբ կարող է Ադրբեջանը ևս մեկ անգամ գնալ նմանատիպ էսկալացիայի:
– Կարծում եմ՝ դա էապես կապված կլինի Հայաստանի ներքին վիճակի հետ: Եթե Հայաստանը որևէ դաս չքաղի ապրիլյան պատերազմից, եթե մեր պետական քայքայումը շարունակվի նույն տեմպերով, և երկիրը արյունազրկվի և թուլանա նույն արագությամբ, բանակաշինությունը դրսևորի նույն արատները, որոնք առկա էին նախքան ապրիլյան պատերազմը, ապա, իհարկե, այդպիսի հարձակումը կարող է և շատ չուշանալ: Որոշ՝ խիստ մասնակի և անբավարար վերագնահատումներ, այնուամենայնիվ, եղել են, անգամ հայաստանյան ներկա վարչակարգը գիտակցել է, որ բանակի այդպիսի տխուր վիճակը կարող է սպառնալիք հանդիսանալ նաև իրենց իշխանության հարատևմանը, ուստի կարծում եմ՝ որոշակի, տեղ-տեղ բավական հետաքրքիր և լուրջ քայլեր են ձեռնարկվել իրավիճակի առավել խոցելի կողմերը շտկելու ուղղությամբ: Հետևաբար ապրիլյան փորձից հետո նոր պատերազմի վերսկսումը Ադրբեջանի համար ավելի լուրջ մտորումների, ծանրութեթև անելու հիմք է հանդիսանալու: Ադրբեջանը ներկայումս ավելի դժվարությամբ պիտի որոշում ընդունի նոր պատերազմ սկսելու, քան նախկինում:

Բայց կարող ենք արձանագրել, որ ռազմավարական առումով Ադրբեջանը շարունակելու է Հայաստանը ջլատելու և հյուծելու քաղաքականությունը:

Միանշանակ, իսկ իրենք ի՞նչ այլ տարբերակ ունեն, իրենք այլ տարբերակ չունեն:

– Ինչո՞վ կարող ենք բացատրել վերջին սրացումները սահմանային գոտում:

Ադրբեջանը դուրս է եկել ապրիլյան պատերազմի շոկային վիճակից, արդեն կես տարի է անցել, և իրենք պետք է վերսկսեն գործարկել Հայաստանը ճակատային գծում անընդհատ հյուծելու` իրենց իրականում բավական հաջող ռազմավարությունը, այդ պատճառով բնական է, որ լարվածությունը պիտի կամաց-կամաց հասնի իր նախաապրիլյան նշաձողին:

– Որովհետև Ադրբեջանը չի՞ կարող խնդիրը լուծել լայնածավալ պատերազմական գործողությունների միջոցով:

– Իրականում ապրիլյան պատերազմը ինչ-որ չափով նոր և շատ հետաքրքիր ռազմավարություն էր. նրանք սկսեցին տեղայնացված պատերազմ, որում մի քանի ժամերի կամ մեկ-երկու օրվա ընթացքում լուրջ հաջողության հասնելու դեպքում այն կարող էր համապատասխան պետական որոշմամբ վերաճել համապարփակ «բլից-կրիգի»: Բայց իրենք տեսան, որ ի հեճուկս տեխնիկական, մարդուժի քանակի շատ լուրջ առավելությունների, այդ թվում ունենալով որոշակի ստվերային պայմանավորվածություններ ուժի կենտրոնների հետ (այստեղ պետք չէ ամբողջովին բացառել նաև ներքին դավադրության հանգամանքը)՝ իրենք չհասան նկատելի հաջողության, ավելի շուտ՝ նրանք շատ փոքր և աննշան հաջողությունների դիմաց վճարել են իսկապես ծանր գին: Բնականաբար, դա թույլ չտվեց նրանց այդ տեղայնացված պատերազմը վերածել համապարփակ պատերազմի:

Կարծում եմ՝ ադրբեջանական կողմն, այնուամենայնիվ, դեռ մեկ-երկու տարի փորձելու է խստորեն ջլատել մեզ իր այդ ռազմավարությամբ, մինչև որ նոր փորձ կատարեն: Դա իմ ներքին պատկերացումն է, բայց մենք երբեք ու երբեք չպետք է փորձենք առարկայական փաստարկների և տվյալների հիման վրա վերլուծել պատերազմի հնարավոր վերսկսման հավանականությունը, որովհետև այդպիսի գերկարևոր և գերճակատագրային որոշումները արևելյան երկրներում ընդունվում են ոչ միայն և ոչ այդքան առարկայական, որքան բազմաթիվ սուբյեկտիվ որոշումների կամ պատկերացումների հիման վրա: Հետևաբար մենք ամենևին չենք կարող բացառել այն, որ հենց վաղը Ալիևը կարթնանա մի պատկերացմամբ, որ ինքը կարող է սկսել լայնածավալ պատերազմ, եթե ներքուստ համոզմունք ունի, որ պիտի հաջողի այդ պատերազմում:

Մեզ ոչ թե պիտի հետաքրքրի, թե երբ է Ադրբեջանը սկսելու այդ պատերազմը, այլ այն, որ պիտի հստակորեն գիտակցենք՝ երրորդ պատերազմն անպայման լինելու է, դրանից խուսափելը պարզապես անհնար է: Ով ասում է, որ հնարավոր կլինի խուսափել երրորդ պատերազմից, շատ վտանգավոր և անպատասխանատու անձ է, հատկապես եթե խոսքը քաղաքական գործիչների մասին է: Մենք պիտի ամեն վայրկյան պատրաստ լինենք Արցախյան նոր պատերազմի՝ ճիշտ այնպես, ինչպես որոշ հավատացյալներ գիտեն, որ իրենք ամեն օր պիտի պատրաստ լինեն կանգնելու Աստծո դատաստանի առջև և համապատասխանորեն դրսևորեն իրենց այնտեղ:

– Իսկ Ռուսաստանի ընդհանուր ռազմավարությունը տարածաշրջանում, ռուսական գործոնն ի՞նչ դեր կարող է խաղալ այդ զարգացումներում:

Խաղալու է, շարունակելու է խաղալ և ունենալ գերազանցապես ապակառուցողական դեր այս հակամարտության մեջ, բայց թերևս այն ցուցադրաբար կլինի նվազ լկտի և մի քիչ ավելի «քաղաքավար»:

– Նվազ լկտի…

– Գոնե նվազ լկտի և հրապարակայնորեն նվազ անբարո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում