Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն հոկտեմբերի 20-ից սկսել է Թուրքիայում պարեկություն կատարել AWACS տիպի ինքնաթիռներով։ Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցներին մոտ կանգնած իրազեկ աղբյուրը։
Վերջինիս հաղորդմամբ՝ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի E-3 AWACS ինքնաթիռները հոկտեմբերի 20-ից պարեկություն են կատարում Թուրքիայի օդային տիրույթում՝ մուտք չգործելով Իրաք ու Սիրիա։
Գործողության նպատակը դաշինքի ինքնաթիռների անվտանգության ապահովումն է։ Աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռներից յուրաքանչյուրի մարտական ծառայության ժամկետը կազմում է 5 ժամ։ Ամսական 70 չվերթ է իրականացվում Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Քոնիա նահանգից։