Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ մոդել Միրանդա Քերը հայտարարել է, որ իր և Էվան Շպիգելի ամուսնական արարողությունը տեղի է ունենալու 2017 թվականին։
33-ամյա գեղեցկուհին պատմել է, թե ինչպես է ամուսնության առաջարկ ստացել 26-ամյա միլիարդատիրոջից. «Ամեն ինչ տեղի է ունեցել շատ անսպասելիորեն։
Նա (Էվանը) ասաց, որ առաջին ու վերջին անգամ ծնկաչոք ինձ խնդրում է դառնալ իր կինը։ Ես սարսափելի նյարդայնացել էի և դողում էի երջանկությունից»։
Էվան Շպիգելի հետ ամուսնությունը Միրանդա Քերի համար կդառնա երկրորդը։ Ավելի վաղ նա ամուսնացել էր դերասան Օռլանդո Բլումի հետ և 2011 թվականին ունեցել էր զավակ՝ Ֆլինա։ Քերն ընդգծել է, որ իր որդին հիանալի հարաբերությունների մեջ է խորթ հոր հետ։
Միրանդա Քերը ջերմ խոսքեր է շռայլել ապագա ամուսնու հասցեին՝ ընդգծելով, որ անհամբերությամբ սպասում է իրենց ամուսնության օրվան։