Իրանական IRINN պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ Իրանն ու Ֆինլանդիան պայմանավորվել են իրենց երկաթուղիները միավորել Ադրբեջանի տարածքով։
Այդ մասին Թեհրանում իր ֆինն գործընկեր Սաուլի Նիինիստոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին.
«Մենք պայմանավորվել ենք մեր երկաթուղիները կապել Բաքվի ու Մոսկվայի երթուղու միջոցով։ Նրա խոսքերով՝ երկու երկրները պայմանավորվել են մոտ ապագայում ուղիղ չվերթներ գործարկել Իրանի ու Ֆինլանդիայի միջև։
Թեհրանն ու Հելսինկին կարող են զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ ներառյալ էներգետիկան, տրանսպորտը, շրջակա միջավայրը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, բանկային կապերը»։
Ռոհանին հավելել է, որ քննարկվել է նաև պատժամիջոցների վերացումից հետո Իրանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների պոտենցիալը։ Իրանն ու Ֆինլանդիան ստորագրել են 4 փաստաթուղթ համագործակցության մակարդակի բարձրացման համար։