Tuesday, 16 04 2024
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ
Դիմանալու բան չի, պարո՛ն Քոչարյան, ցավակցում եմ
21:30
Նյու Յորքում սկսվել է Դոնալդ Թրամփի քրեական գործով դատավարությունը
Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Գուրգեն Ներսիսյան
«Օրրանի» հայտարարությունն իր շենքի կողքին իրականացվող շինարարության մասին
Իրանի գիշերային հատվածի «լույս» ու «ստվերը». Նաթանյահուն մնաց ճահճում

Կառավարությունը պատասխանելիս ներկայացնում է այն, ինչ ռուսերենով ասում են՝ «сухой отказ». Զուրաբյան

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ գործող օրենսդրությամբ գյուղացիական տնտեսություններ վարողները դասվում են զբաղվածների շարքին, միևնույն ժամանակ նրանց զբաղվածությունը հաշվի չի առնվում նրանց կենսաթոշակների հաշվարկման առումով։

Նա նշեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ լրջորեն խախտվել է պետական կենսաթոշակային քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը՝ սոցիալական համերաշխություն և սոցիալական արդարություն ապահովելու սկզբունքը։ Լ. Զուրաբյանի դիտարկմամբ՝ ամբողջ կյանքում հողագործությամբ զբաղվող  մարդիկ զրկված են քիչ թե շատ արժանապատիվ ծերության ապահովումից։ «Ինչպե՞ս է պատկերացնում նոր կառավարությունն այս հարցի լուծումը և ի՞նչ ծրագրեր ունի այդ ուղղությամբ։ Ձեզնից ստացված պատասխանն արդեն մի քանի հարց հարուցում է։ Դուք ասում եք, որ հիմա այդ կատեգորիայով անհատ ձեռնարկատերերը և աշխատանքային պայմանագրով աշխատողներն ապահովված են։ Քանի՞ հոգի նման կարգավիճակ ունեն, քանի՞ տոկոս են կազմում ընդհանրապես գյուղացիական տնտեսությամբ զբաղվող  մարդիկ։ Եթե նրանք, ովքեր այս կատեգորիայում չեն, համարում եք չզբաղված՝  կենսաթոշակի առումով, ինչո՞ւ եք զբաղված համարում  զուտ վիճակագրական առումով»,- հարցրեց Լ. Զուրաբյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ կենսաթոշակային կամ ընդհանրապես սոցիալական ապահովվածության համակարգը  պետք է դիտարկել ամբողջականության մեջ։ Նրա խոսքով՝ աշխատանքային կենսաթոշակի  իրավունքը բացառապես փոխկապակվցած է կատարած վճարումների և անձի ներդրման հետ։ «Այն անձանց համար, ովքեր չեն կատարում վճարումներ համակարգին,  կա սոցիալական կենսաթոշակների կամ նպաստների ինստիտուտը, որը տրամադրվում է  բազային կենսաթոշակի կամ նպաստի չափով բոլոր ՀՀ քաղաքացիներին,  ովքեր ձեռք չեն բերել աշխատանքային կենսաթոշակի իրավունք։ Այստեղ որևէ ոչ սկզբունքային մոտեցում կամ անարդարություն ես չեմ տեսնում…»,- նշեց նախարարը։

Գյուղատնտեսական նշանակության հողերի սեփականատերերի վերաբերյալ նախարարը նշեց, որ ժամանակին նախատեսված էր, որ  այդ կատեգորիայի անձինք չեն կարող համարվել գործազուրկ. «Փոխեցինք զբաղվածության մասին օրենքում՝ այդ կատեգորիայի անձանց հնարավորություն տվեցինք գրանցվել զբաղվածության կենտրոններում,  ձեռք բերել գործազուրկի կարգավիճակ, եթե իրենք աշխատանք են փնտրում, ու բացառապես դա չպայմանավորել իրենց՝  հողի սեփականատեր լինելու հանգամանքով»։

Լ. Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Սա արդեն երկրորդ անգամն է, որ  կառավարությունը պատասխանելիս ներկայացնում է այն, ինչ ռուսերենով ասում են՝ «сухой отказ», այսինքն՝ չոր պատասխան տալով՝ հրաժարվել որևէ պատասխանատվությունից։ Տալով այս հիմնավորումները՝ որևէ լուծում չեք առաջարկում։ Մենք այստեղ գործ ունենք մի կառավարության հետ, որը ոչ միայն լուծումներ չի տեսնում, այլև չի փորձում անգամ ասել, որ խնդիրը կա, մենք այդ խնդրով կզբաղվենք, գոնե ապագայում նման լուծում կառաջարկենք»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում