Գյումրու պետական համալսարանի մի խումբ դասախոսներ դժգոհում են նորանշանակ ռեկտորից՝ մեղադրելով նրան կոռումպացված լինելու մեջ: ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ ընթերցելով բուհի դասախոսների՝ իրեն փոխանցված նամակը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ ինքը վաղը կհանձնարարի վերահսկողական ծառայությանը ուսումնասիրել հաղորդագրությունը:
Վահե Էնֆիաջյանը նշեց, որ մամուլում հրապարակումներ կան շատ պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին Վարչապետը պատասխանեց, որ իրենք փորձում են այնպես անել, որ յուրաքանչյուր մարմին զբաղվի իր աշխատանքով, ապա՝ հորդորեց պատգամավորին փաստերը տրամադրել իրավապահ մարմիններին: «Համաձայն եմ, որ բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն: Շատ դեպքերում մամուլի հրապարակումները միտումնավոր են լինում, ու չեմ կարծում, թե ամեն ինչի համար պետք է քրեական գործ հարուցել: Տվեք առաջարկություններ»,- նշեց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: