«Նաիրիտ» գործարանի վերագործարկման հետ կապված՝ Կառավարությանն ուղարկված ցանկացած առաջարկ հրապարակվելու է գործադիր մարմնի պաշտոնական կայքում: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հարցին, թե «Նաիրիտ»-ի վերագործարկման հետ կապված ծրագրի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի կառավարությունը:
«Դուք այդ ծրագրին ծանոթ եք: Մամուլում հնչած կամայական հայտարարությունները այն մասին, որ ես ունեմ գործարանի վերագործարկման ծրագիր, մենք չենք կարող պատասխանել այդ գոյություն չունեցող ծրագրին: Եթե ցանկություն ունեք, պահանջեք, ներկայացնենք, որպես մասնագետ գնահատեք՝ որքանով է արդիական, կիրառական, իրագործելի, ու գուցե՝ հարցադրում չլինի»,- ասաց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: