ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին, նշեց. «Պարոն վարչապետ, դուք լուրջ բարեփոխումներ եք անում՝ հենց կառավարության աշխատակազմի կարգավորման և այլնի առումով: Վերջերս եղավ զավեշտալի դեպք, երբ կառավարության նիստում քննարկվում էր փոխնախարարներից մեկին բջջային հեռախոս գնելու հարցը: Դուք էլ իրավացիորեն զարմացաք, ասացիք, թե նման հարցերը չհասցնեն կառավարության նիստ: Լոգիկայի մասին եմ ուզում հարցնել: Ինձ համար բացահայտում էր, թե ինչո՞ւ են չինովնիկի համար հեռախոս գնում: Կարելի է կորպորատիվ պլան ստորագրել, սիմ քարտ գնել, բայց հեռախո՞ս… Փոխնախարարին չեն տալիս ժամ, որ իմանա, թե քանիսին գնա աշխատանքի: Բենզին են տալիս նախարարին, ոչ թե մեքենա: Պետական բյուջեի հաշվին iphone 7 են գնում հավանաբար: Եթե հաշվի առնենք, որ ունենք 17 նախարարություն, որոնք ունեն 3-5 փոխնախարար, ապա մի 60-70 հատ iphone 7 ենք գնելո՞ւ, սրանք ի՞նչ ծախսեր են, ինչ տրամաբանություն է»,- հետաքրքրվեց Ալեքսանդր Արզումանյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ տեղեկատվությունը թյուր է և հորդորեց նման հարցերը ճշտել աշխատանքային ընթացքում:
Մանրամասները՝ տեսանյութում: