Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Չինաստանի անվտանգության նախարարի տեղակալին

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հոկտեմբերի 26-ին ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Լի Վեյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորել է ՀՀ ոստիկանության և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության փոխգործակցության դինամիկ զարգացումն ու խորացումը հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ:

Լի Վեյը շնորհակալություն հայտնել է ջերմ ընդունելության համար և հավաստել, որ Չինաստանի և Հայաստանի իրավապահների գործակցությունն ամրապնդվելու է, քանի որ ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, մասնավորապես, հասարակական կարգի ապահովման, կիբերհանցավորության, անօրինական միգրացիայի և մարդկանց առևտրի, ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով:

Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ համատեղ աշխատանքն արդյունավետ կլինի տեղեկատվական անվտանգության ապահովման, փորձաքրեագիտական հետազոտությունների և փորձաքննությունների, մասնագիտական դասընթացների ու վերապատրաստման ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Ընդունելությանը նախորդել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի աշխատանքային հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարի տեղակալ Լի Վեյի գլխավորած պատվիրակության հետ:

Հունան Պողոսյանը գոհունակություն հայտնեց երկու գերատեսչությունների միջև 2015 թվականին Պեկինում կնքված համաձայնագրի դրույթների կենսագործման կապակցությամբ՝ նշելով, որ տեղի են ունեցել մի շարք գործնական հանդիպումներ չինացի գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկու գերատեսչությունների փոխգործակցության հարցեր, արձանագրություն է ստորագրվել ՀՀ ոստիկանությանը ոստիկանական սարքավորումներ և անհատույց օժանդակություն տրամադրելու վերաբերյալ, հայ իրավապահները մասնակցել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում կազմակերպված մի շարք մասնագիտական դասընթացների, սերտացել է գործակցությունը հետախուզման, տնտեսական հանցագործությունների, ինչպես և կիբերհանցագործությունների ու թմրամիջոցների անօրինական շրջանառության բացահայտման ուղղությամբ:

Լի Վեյը հավաստել է, որ արդյունավետ փոխգործակցությունը նախանշված բոլոր ոլորտներում շարունակվելու է՝ ի շահ հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետության:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հասարակական անվտանգության նախարարության միջև ստորագրվեց ահաբեկչության, կիբերհանցավորության և թմրամիջոցների անօրիանական շրջանառության դեմ պայքարի ոլորոտում համագործակցության համաձայնագիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում