Թուրքիան չի կարող անմասն մնալ Ադրբեջանի գլխավոր խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Թուրքիան չի կարող անմասն մնալ, երբ Ադրբեջանի եղբայրական ժողովուրդը տառապում է»,-ասել է Թուրքիայի նախագահը։