ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն հնարավոր վերադարձին, նշեց. «Մենք գնահատական հնչեցրել ենք բացառապես երևույթների վերաբերյալ: Այո՛, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ շատ ավելի լավ է լինել սիրո, բարության և ներողամտության կրող, քան թե լինել զոռբայության և նենգության կրող:
Երկրորդ՝ որտեղ կա բարություն, սեր ներողամտություն, ես այնտեղ եմ, որտեղ կա նենգություն, զոռբայություն և բիրտություն, ես դրան դեմ եմ: Եվ երրորդ՝ մենք, այո՛, թատրոնի և կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Անցյալում են նենգության և չարության ժամանակները, հուսով եմ, որ ապագան կլինի սիրո և նրողամտության ապագա»: