ԱԺ-ում այսօր «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ խնդիրները պետք է հիմքից լուծվեն: Նրա կարծիքով՝ ամենակարևոր խնդիրը հանցագործությունների կանխարգելումն է. «Եթե մենք ՔԿՀ-ներում քիչ դատապարտյալներ ունենանք, եղած միջոցները կծախսենք այնտեղի պայմանները բարելավելու ուղղությամբ. ՔԿՀ-ներում կենցաղային պայմանները բարելավելու անհրաժեշտություն կա: Խոսքը վերաբերում է նաև տեսակցություններին, հարազատների հետ հաղորդակցվելուն և այլն:
Մանրամասները՝ տեսանյութում: