Friday, 19 04 2024
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում

Եթե անհրաժեշտությունը լինի, հնարավոր ա՝ փակված էջը բացեմ. Գագիկ Ծառուկյան

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, «Էքսպո Ռուսաստան- Հայաստան- Իրան» արդյունաբերական ցուցահանդեսում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ ինքը 2015թ. գարնանը հեռացել է քաղաքականությունից, քանի որ չէր ուզում, որ արյուն թափվեր. «Ես ուզում եմ անձամբ ես պատասխանեմ: Դուք բոլորդ էլ հիշում եք, որ ես 2015թ. փետրվարի 12-ին ես ելույթ ունեցա, տեղեկացրի իմ ժողովրդին, իմ թիմակիցներին, իմ համակիրներին, որ եթե պետք է արուն թափի իմ ժողովրդից, մատից արյուն թափվի, ես դրան դեմ եմ, ես դա թույլ չեմ տա: Եթե ես եմ կազմակեպել, ժողովուրդն ինձ հավատում ա, իմ հետեւից գալիս ա, հավատում ա, ուրեմն ես իրավունք չունեմ թույլ տամ, որ արյուն թափվի: Գիտեք՝ հասունացել էր, դա արդեն հեղափոխություն էր, հեղափոխությունն առանց արուն չի լինելու, իսկ ես քաղաքականություն չեմ մտել, որ իմ ժողովրդից արուն թափվի»:

ԲՀԿ նախկին առաջնորդը նշեց, որ, որ ինքը ժողովրդի կողքին է եղել միշտ, փորձել է օգնել: «Մենք մի ազգ ենք մի ժողոովւրդ և ունենք մեկ հայրենիք և պետք է բոլորս համախմբենք Հայաստանի շուրջ»:

Գագիկ Ծառուկյանը չհերքեց, որ առաջիկայում կրկին կվերադառնա ակտիվ քաղաքականություն:

«Ես երկու տարի քաղաքականության էջը ծալել եմ, բայց իմ ժողովրդի հետ եմ, պետության հետ եմ… Եթե անհրաժեշտություն լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարում առաջ տանեն, պահանջարկը լինի, թեկուզ ես դրա կարիքը չունեմ, քանի որ ես արդեն ունեմ հարգանք, ճանաչում, զբաղմունք, էնպես չի, որ քաղաքականություն մտնեմ, ճանաչում ձեռք բերեմ, կամ հեղինակություն, կամ գործ, եթե անհրաժեշտությունը լինի, դրա կարիքը լինի, հնարավոր ա, որ փակված գիրքը, ծալած էջը բացվի:

Ուզում եմ բոլորին տեղեկացնել՝ ինչքան մարդը հզոր ա, ուժեղ ա, բարի ա, այնքան ներող ա և կամեցող ա: Թող ամբողջ հանրությունն էլ բոլոր քաղաքական գործիչներն էլ իմանան՝ Ծառուկյանը նենգ մարդ չի, ներող ա, բարի ա»:

«Ներե՞լ եք հանրապետականներին Ձեզ այդքան վիրավորելու համար»,- «Առաջին լրատվական»- ի այս հարցին ի պատասխան Գ. Ծառուկյանը նշեց. «Ես բոլորին ներում եմ: Պետք է արյուն թափվեր, հեղափոխությունն առանց արյան չի լինում: Մարդ կա բացթողում է ունեցել, մարդ կա…, բայց կարևորը՝ բոլորին էլ պետք է հնարավորություն տաս, շանս տաս, միայն ուժեղ մարդը կարող է դա անել: Ես մոռացել եմ դրանք բոլորը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում