Կառավարությունն առաջարկում է դատապարտյալների համար կրթական դասընթացներ անցկացնել՝ ազատ արձակվելուց դեռևս 6 ամիս առաջ: Այս մասին ԱԺ ամբիոնից Զբաղվածության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ ի՞նչ գումարներ են ծախսվելու ծրագրի իրականացման համար, ովքե՞ր են ուսուցանելու դատապարտյալներին քրհիմնարկներում և արդյո՞ք սա մեր իրականության մեջ կիրառելի է, կա՞ն վիճակագրությունը, թե արդյոք ազատության մեջ հայտնված դատապարտյալների քանի՞ տոկոսն է հետագայում աշխատանքի անցնում:
Մանրամասները՝ տեսանյութում: