Սան-Ֆրանցիսկոյի դատարանը հաստատել է վճիռը, ըստ որի Volkswagen գերմանական ավտոարտադրող ընկերությունը դիզելային սկանդալի հետ կապված 14․7 միլիարդ դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես փոխհատուցում ։ Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, փոխհատուցման գումարը ռեկորդային է։
Վճարման մեջ ներառված է նաև ամերիկացի ավտոսեփականատերերի հետ բազմամիլիարդանոց համաշահային համաձայնագիրը, ըստ որի ընկերությունը շուրջ 10 միլարդ դոլար կվճարի դիզելային վառելիքով 475 հազար ավտոմեքենաները հետ գնելու համար։ Ընկերությունն ավտոմեքենաների սեփականատերերին առաջարկում է իրեն վաճառել դրանք կամ վերանորոգել Volkswagen-ի տրամադրած գումարով։
Յուրաքանչյուր սեփականատեր կստանա 5․1 հազարից մինչև 10 հազար դոլարի հավելյալ փոխհատուցում՝ անկախ նրանից, թե որ տարբերակը կընտրի։ Բացի այդ ընկերությունը 4․7 միլիարդ դոլար կվճարի բնապահպանական հիմնադրամներին։