ԱԺ-ում այսօր «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի քվեարկությունից առաջ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդես եկավ առաջարկով. ««Ազգաբնակչություն» բառը պետք է փոխվի, որովհետև սա խորհրդային տարիներից մնացած տերմին է, սա կայսերական խնդիր է հետապնդում, կխնդրեի այդ բառը փոխել: Ընդհանուր բովանդակության վերաբերյալ կարծիքս դրական է:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, արձագանքելով Զարուհի Փոստանջյանի դիտարկմանը, նշեց. ««Ազգաբնակչություն»- ը շատ լավ բառ է, սովետի հետ կամ այլ պետության հետ կապել հնարավոր չէ, բայց եթե առաջարկում եք, գրավոր առաջարկեք, կփորձենք նորից նայել»: