Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ո՞ւր ենք տանում գյուղատնտեսությունը, ուզում ենք ռուսական սոխն ու կարտոֆի՞լը հայտնվի շուկայում. Բերբերյանի մտահոգությունը

Նոր կառավարության վեցամսյա ծրագրում գյուղատնտեսության վերաբերյալ հատվածը կազմում է ընդամնեը մեկ էջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, անդրադառնալով ծրագրին և գյուղատնտեսության խնդիրներին, ներկայացրեց իր մտահոգությունները:

Նրա խոսքով՝ կառավարության ծրագիրը կարճաժամկետ է, իսկ գյուղատնտեսության անելիքների շուրջ պետք է մեկ տարի առաջ մտածել: «Թե ինչ մոտեցումներ ցույց կտա կառավարությունը, հետագայում կերևա, գյուղատնտեսությունն այն բնագավառն է, որ ինչ ցանում ես, այն էլ հնձում ես, նախօրոք որևէ բան չասենք, որովհետև մոտեցումների հետ կապված հարցեր են:  Ասել, որ մենք այսօր բավարարված ենք այդ ծրագրով՝ ոչ, բայց նաև չենք կարող մեղադրել կառավարությանը, քանի որ ծրագիրը վեցամսյա է, հիմա կառավարությունը փորձել է մի քանի քայլ անել, որ նեցուկ կանգնի գյուղացուն, սա էլ է խրախուսելի, հույս ունեմ հաջորդ ծրագիրն ավելի հստակ կլինի»:

«Կարևոր է հասկանալ, թե մենք գյուղատնտեսությունը, այս երկիրն ուր ենք տանում. տանում ենք նրան, որ ռուսական սոխն ու կարտոֆի՞լը հայտնվի Հայաստանի շուկայում, հաջորդ տարի էլ Աստրախանի ձմերո՞ւկը»,- նշեց Հ. Բերբերյանը՝ ընդգծելով, որ հստակ պետք է որոշվի, թե ինչ  ուղղությամբ պետք է տարվի գյուղատնտեսությունը:

«Այսօր հայ ֆերմերը, հողի մշակը չի կարող մրցունակ լինել ռուսաստանյան հողագործների հետ, այնտեղ կան լուրջ սուբսիդիաներ և պետական ծրագրեր կան, որոնք հովանավորում են գյուղատնտեսության կոնկրետ ճյուղի զարգացումը: Մի քանի տարում Ռուսաստանը արդեն շատ լուրջ դեր է խաղում միջազգային շուկայում ցորենի արտադրության մեջ: Այս տարի 30 մլն ավել ցորեն ունի, այդ ցորենն ո՞ւր է լցնելու, բնականաբար Հայաստան: Առանց այն էլ փոքր ցանկատարածքները փորձում ենք պահպանել, ցորեն ենք մշակում, բայց ցորենի այս ինտրվենցիան կբերի նրան, որ Հայաստանում ցորենի ցանկատարածքները կպակասեն:

Այսօր մեր ֆերմերները բավականաչափ սոխ ունեն պահեստներում, մեծածախ գնի ինքնարժեքն իջել է մինչև 80 դրամ: Այս հարցով մենք շատ մտահոգված ենք: Այստեղ միայն Ռուսաստանի գործոնը չէ, այլ այն, թե մենք մեր երկիրի զրագացումն ինչ ուղղությամբ ենք տեսնում: Ունենք նաև օրենսդրական դաշտի կարգավորման խնդիր»,- նշեց Հ. Բերբերյանը:

Մանրամասները` տեսանյութում: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում