Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտնել է, որ միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայում երկու տարում զոհվել է մոտ 300 խաղաղ բնակիչ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։
«Կազմակերպության կողմից ուսումնասիրված՝ ԴԱԻՇ-ի դիրքերի վրա կոալիցիայի 11 հարձակումների հետևանքով երկու տարում զոհվել է մոտ 300 խաղաղ բնակիչ»,-հաղորդվում է Amnesty International-ի կայքում։
Իրավապաշտպան կազմակերպությունը ԱՄՆ ՊՆ է ուղարկել հուշագիր՝ հայտնաբերված տվյալների վերաբերյալ, սակայն դեռևս պատասխան չի ստացել։ Իրավապաշտպանների տվյալներով՝ կոալիցիայի ուժերը ներքին հետաքննություն են սկսել կազմակերպության նշած 11 դեպքերից առնվազն 2-ի առնչությամբ։ Սակայն սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ ամերիկյան Կենտրոնական հրամանատարությունը հնարավոր է համարել, որ միայն մեկ քաղաքացիական անձ կարող է զոհված լինել այդ միջադեպերի հետևանքով։