Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նորվեգիայի ՊՆ-ը հայտարարել է, որ կառավարությունը ծրագրում է համագործակցություն սկսել ԱՄՆ-ի հետ ՝ կապված ամերիկացի զինվորականների մասնակցությամբ ուսուցում տալու հետ։
2017 թվականին մոտ 330 ամերիկացի ծովային հետևակայինները ժամանակավորապես տեղակայվելու են Նորվեգիայի տարածքում։ Նորվեգիայի կառավարությունը շահագրգռվածություն է հայտնել դաշնակիցների հետ պատրաստության ծրագրերի ու զորավարժությունների ընդլայնման համար։
Հաղորդվում է, որ ամերիկացի ծովային հետևակայինները հաջորդ տարի կտեղակայվեն Տրոնհեյմի մոտ գտնվող Վեռնեսի ռազմաբազայում։ Նորվեգիայի պաշտպանության նախարար Ինե Էրիքսոն Սյորեիդեն հայտարարել է, որ խոսքն ամերիկացի զինծառայողների մշտական տեղակայման կամ ամերիկյան ռազմաբազայի տեղակայման մասին չէ։