Թուրքական Dünya Bülteni լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքը և ավագանու անդամ Ֆըրաթ Անլըն ձերբակալվել են։
Դա տեղի է ունեցել Դիարբեքիրի հանրապետական դատախազության կողմից ահաբեկչության (PKK) հետաքննության շրջանակներում։ Ընդգծվում է, որ Քըշանաքը ձերբակալվել է Դիարբեքիրի օդանավակայանում։
Քըշանաքն ու Անլըն տարվել են Դիարբեքիրի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք։