Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն ԱՄՆ մեկնելուց առաջ հայտարարել է, որ Թուրքիայի համար «Զուգահեռ պետություն» ահաբեկչական հոսանքի ղեկավար Ֆեթհուլլահ Գյուլենը նույնն է, ինչ ԱՄՆ-ի համար՝ Ուսամա բեն Լադենը։
Մեկնաբանելով Գյուլենի արտահանձնման մասին Անկարայի պահանջը՝ Բոզդաղը զգուշացրել է, որ արտահանձնումից հրաժարվելը կամ այդ գործընթացի ձգձգումը բացասաբար է ազդում Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների վրա.
«Մենք չենք ցանկանում, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարանան ինչ-որ ահաբեկչի պատճառով»։