Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Քորթնի Քարդաշյանը նախորդ տարվա նման նախապես պատրաստվել է Հելոուինին։ Չնայած Հելոուինի հիմնական տոնակատարությունը նշվելու է առաջիկա հանգստյան օրերին՝ ռեալիթի շոուի աստղը արդեն իսկ հասցրել է մտածել, թե ինչպիսին են լինելու իր, իր երեխաների կոստյումները։
Քորթնին անգամ հասցրել է ընկերների նեղ շրջանակով նշել տոնը։ Քորթնին որոշել է այս անգամ ներկայանալ սեքսուալ չար թագուհու կերպարով, իսկ իր դստեր՝ Պենելոպա Քարդաշյանի համար, ընտրել է սպիտակ զգեստ և սև կեղծամ։
Քորթնին համապատասխան լուսանկարները երկրպագուների հետ կիսվել է Instagram-ի ու Snapchat-ի միջոցով։