Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի դաշնային դատարանը հավանության է արժանացրել Volkswagen կոնցեռնի կողմից 14.7 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարելու մասին համաձայնագրի նախագիծը։
Կոնցեռնն այդ գումարը պետք է դիզելային սկանդալի պատճառով վճարի ավտոմեքենաների տերերին։ Համաձայնագրով նախատեսվում է, որ այդ գումարից 10 միլիարդ դոլարը պետք է որպես փոխհատուցում տրվի ավտոմեքենաների տերերին, որոնց ծրագրային ապահովումը հնարավորություն է տալիս սահմանափակել վնասակար նյութերի պարունակությունը։
Եվս 4.7 միլիարդ դոլար ուղղվելու է բնապահպանական վնասի վերացմանը և ավելի բնապահպանական ավտոմեքենաներ մշակելուն։ Ավելի վաղ հայտնի էր, որ Volkswagen-ը ծրագրել է 2017 թվականին «դիզելգեյթի» պատճառով 10 տոկոսով կրճատել ծախսերը՝ համեմատած ներկայիս ծախսերի հետ։