Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցությունների սեղան. Շարմազանով

Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանը փորձեց խույս տալ ձեռք բերված պայմանավորվածություններից  և համանախագահների՝ տարածաշրջան այցին ընդառաջ դիվերսիոն փորձ կատարեց երկու ուղղությամբ՝ տակավին ձախողվելով: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ փո խնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ադրբեջանի նման դիրքորոշումը դատապարտելի է և ցույց է տալիս, որ այդ երկրի իշխանությունները պատրաստ չեն ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ամբողջությամբ իրականացրեց իր վրա դրված պարտականությունները՝ հետ շպրտելով հակառակորդին»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ հայկական կողմերը դեմ են համակարտության ռազմական լուծման տարբերակին և կողմնակից են խնդրի բացառապես խաղաղ լուծմանը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրացման ճանապարհով: «Բայց արի ու տես, որ այս ամենով հանդերձ, Ադրբեջանի ղեկավարը, հարցազրույց տալով ռուսական լրատվամիջոցին, նշում է, որ Լեռնային Ղարաբաղին կարող է շնորհվել ինքնավար հանրապետության կարգավիճակ: Ադրբեջանը չէ, որ կարգավիճակ պետք է շնորհի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արդեն հանրաքվեի միջոցով ինքը իրեն շնորհել է այդ կարգավիճակը և ընդամենը ժամանակի հարց է ԼՂՀ միջազգային ճանաչումը»,- ասաց Շարմազանովը:

Նա ուշագրավ է համարում այն, որ Ալիեւի այս հայտարարությունից ընդամենը օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնեցին Ստեփանակերտ և հանդիպում ունեցան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Իրենց՝ Ստեփանակերտ կատարած այցով համանախագահները ցանկացան ընդգծել, որ առանց Արցախի անհնար է առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման գործընթացում: Ավելին՝ ամերիկացի համանախագահ Ուորլիքը Երեւանում նշեց, որ խնդրի առանցքում ընկած է ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը՝ հանրաքվեի ելքով: Ադրբեջանը ստիպված է լինելու վաղ թե ուշ ճանաչել Արցախի անկախությունը»,- եզրափակեց Շարմազանովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում