Friday, 29 03 2024
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ

Քաղաքի կենտրոնը, սրճարանները պետք է փակվեն. «Սասնա ծռերը» նոր ծրագիր է մշակել

Հրապարակային միջոցառումների տևական դադարից հետո «Սասնա ծռերի» քաղաքական խորհուրդը վերսկսում է պայքարը։ Նախորդ շաբաթ մեր լրատվամիջոցին տված հարցազրույցում խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանն ասել էր, որ պայքարի համար մշակվել է նաև ծրագիր՝ չմանրամասնելով այդ ծրագրում առկա դրույթները։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» խորհրդի ղեկավարությամբ բազմամարդ հանրահավաքներ էին տեղի ունենում նախ Խորենացի փողոցում, ապա Ազատության հրապարակում։ Այնուհետև մարդկանց մասնակցությունը հանրահավաքներին նվազեց, և խորհուրդը ստիպված եղավ հանրահավաքներ նշանակել նախ՝ ամեն ուրբաթ, ապա դրանք առհասարակ դադարեցնել։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Սասնա ծռերի» քաղաքական խորհրդի անդամ Արմենակ Կյուրեղյանն ասաց, որ հանրահավաքի օրը իրենք առայժմ չեն նշանակել։ Ծրագրին մանրամասն ծանոթ չէր. «Հրապարակային պայքարի մեջ ենթադրվում է նաև հանրահավաքային պայքարը, թեպետ օրը դեռ հստակ չէ։ Վերջնական քննարկում խորհրդում դեռ տեղի չի ունեցել, հենց քննարկումը լինի՝ կհրապարակվի նաև այն ծրագիրը, որով խորհուրդը առաջնորդվելու է»,- ասաց Կյուրեղյան եղբայրների հայրը։

Խորհրդի մեկ այլ անդամ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ պատրաստվում են առաջիկայում քննարկել և վերջնական հստակեցնել արդեն իսկ պատրաստ գործողությունների ծրագիրը. «Ծրագիրը գրված է, խորհրդի տարբեր անձանց հետ քննարկված է, երբ բոլորով հավաքվենք քննարկենք՝ պարզ կլինի։ Բոլոր հարցերը կհստակեցվեն այդ հավաքից հետո»,- եզրափակեց Մարտիրոսյանը։

Դերասանուհի Թամարա Հովհաննիսյանը, ով ակտիվորեն մասնակցում էր թե հանրահավաքներին և թե դատարանների դիմաց հրավիրված բողոքի ցույցերին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անպայման մասնակցելու է առաջիկա հանրահավաքներին, բայց ակնկալում է, որ դրանք բազմամարդ կլինեն:

«Բա ուրիշ ի՞նչ անենք. գնում ենք դատարանների մոտ՝ իմաստ չունի, զենք ենք վերցնում՝ իմաստ չունի, նույնիսկ սակավամարդ հանրահավաքները իմաստ չունեն։ Կարևոր է, որ այդ հանրահավաքները լինեն բազմամարդ, այսինքն՝ այնքան, որքան Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում էր՝ 300-400 հազար։ Քաղաքի ամբողջ կենտրոնը պետք է փակվի, սրճարանները փակվեն։ Մենք ընդդիմություն չունենք, ընդդիմությունը ժողովուրդն է և պետք է գնա այդ քայլին»,- ասաց դերասանուհին։

Նրա խոսքով՝ նույնիսկ 5000-անոց հանրահավաքները օգուտ տալ չեն կարող. «Չգիտեմ՝ կլինի՞ իմ պատկերացրած հանրահավաքը, թե՞ ոչ, բայց ըստ իս՝ մենք միայն այդ կերպ կարող ենք հաջողության հասնել։ Դրան պետք է մասնակցեն բոլոր տրանսպորտների վարորդները, տաքսիստները, վաճառողները, քաղաքում պետք է կանգ առնի կյանքը, որպեսզի մարդիկ ուշքի գան։ Միայն այդ դեպքում կարող ենք հաջողության հասնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում