ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմում շարունակվում են կադրային փոփոխությունները: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունի՝ց այս պահին դատախազության աշխատակազմում թափուր է 4 պետի պաշտոն, որոնցից 2-ը՝ վարչության, 2-ը՝ բաժնի պետի։
Մասնավորապես՝ թափուր են ՀՀ դատախազության աշխատակազմի գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության և տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման և անվտանգության ապահովման վարչության, հանրային կապերի բաժնի և ներքին աուդիտի բաժնի պետերի պաշտոնները: