Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երեք պատգամավորների նկատմամբ, հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը:
Սիբել Յիղիթալփը, Զիյա Փիրը և Ֆելեքանս Ուջան մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու» մեջ այն բանի համար, որ մասնակցել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) չորս անդամի հուղարկավորության արարողությանը:
Տեղեկատվության համաձայն՝ պատգամավորներն արարողության ժամանակ PKK-ի օգտին հայտարարություններ են արել: