ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Jimmy Kimmel Live ժամանցային շոուի շրջանակներում, որը հեռարձակվում է ABC հեռուստաալիքով, կարդացել և մեկնաբանել է իր մասին թվիթերը, որոնցից մեկը գրել էր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։
«Բարաք Օբաման կմտնի պատմության մեջ՝ որպես ԱՄՆ-ի պատմության ամենավատ նախագահ»,-գրել էր Թրամփը օգոստոսի 2-ին։
Ի պատասխան Օբաման ասել է՝ « Համենայն դեպս, ես կմտնեմ պատմության մեջ որպես նախագահ»։
Մեկ այլ գրառման մեջ Twitter-ի օգտատերերից մեկը գրել էր, որ իր դստեր ծննդյան օրը համընկնում է Օբամայի տարեդարձի օրվա հետ։ «Սիրտս խառնում է»,-գրել էր նա։