Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Կարեն Կարապետյանն ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանում «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Կարեն Կարապետյանն արդյունավետ է գնահատել «Գազպրոմ Արմենիա»-ի միջոցով մեր երկրում ոլորտի զարգացմանն ուղղված գազաէներգետիկ ծրագրերը և հատկանշել, որ «Գազպրոմ»-ը Հայաստանում ունի ամենախոշոր ներդրումային փաթեթը: Վարչապետն ավելացրել է նաև, որ երկրի էներգետիկ անվտանգությանն ուղղված ծրագրերը, հուսալի և անխափան գազամատակարարման ապահովումը, իրականացված ներդրումային խոշոր նախագծերը կյանքի են կոչվել «Գազպրոմ»-ի ղեկավարության պատրաստակամության և անմիջական ջանքերի շնորհիվ:

Ալեքսեյ Միլլերը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն: Արձանագրելով ծավալած երկարատև աշխատանքի դրական արդյունքները, Ա. Միլլերն ընդգծել է, որ Հայաստանն ունի գազաֆիկացման բարձր մակարդակ՝ 96 տոկոս, գազամատակարարման հուսալի համակարգ, և վստահեցրել, որ «Գազպրոմ»-ն այսուհետ ևս պատրաստ է Հայաստանում իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները: Նշելով «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության դիվերսիֆիկացված առանձնահատկությունը՝ Ա. Միլլերը կարևորել է նաև Հրազդանի ՋէԿ-ի 5-րդ էներգաբլոկի և Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի հետագա շահագործման արդյունավետությունը:

Ընդգծելով «Գազպրոմ»-ի գործունեության սոցիալական պատասխանատվության բաղադրիչը՝ Ա. Միլլերը նշել է, որ ընթացքի մեջ է բազմաֆունկցիոնալ հնարավորություններով ուսումնամարզական համալիրի շինարարությունը, որը «Գազպրոմ»-ի ներդրումն է Հայաստանի Հանրապետության երիտասարդ սերնդի ապագայի համար:

Վարչապետը և «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական կապերի զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կարեն Կարապետյանը «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում