Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ծառուկյանի վերադարձով ԲՀԿ-ն այլ թափ կստանա. Վահե Էնֆիաջյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին Գագիկ Ծառուկյանի տան առջև տեղի ունեցած հավաքին, որի մասնակիցները պահանջում էին նրա վերադարձը քաղաքականություն, նշեց, որ հավաքը նախաձեռնել են կուսակցության տարածքային կառույցների որոշ ներկայացուցիչներ, ՀԿ ներկայացուցիչներ և մարդիկ, «ովքեր Գագիկ Ծառուկյանի գործունեությունը հավանել են և համարում են, որ նա անմասն չպետք է մնա քաղաքական գործընթացներից և որ առաջիկայում նրա մասնակցությունը մեծ քաղաքական գործընթացներում պետք է լինի լիարժեք, կարևորում են և՛ նրա անձը, և՛ նրա գործունեությունը»:

Էնֆիաջյանը նշեց, որ այդ մեծ հավաքի մասին տեղեկացել է ԱԺ-ում իր գործընկերներից. «Եվ մեկնել եմ այնտեղ, հանդիպել եմ քաղաքացիներին, նաև կուսակից գործընկերներից կային, լսել եմ նրանց, ես ևս ելույթ եմ ունեցել: Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում տեղի չունեցավ, բազմահազար մարդկանց պատվիրակները նամակ ձևակերպեցին և փոխանցեցին անվտանգության աշխատակիցներին՝ խնդրելով փոխանցել Գ. Ծառուկյանին»:

Վ. Էնֆիաջյանը հավաստիացրեց, որ Գագիկ Ծառուկյանից երբեք չի լսել, որ նա ցանկություն ունի վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Նա նշեց, որ կուսակցությունը կազմակերպչական աշխատանքներ, խորհրդակցություններ չի իրականացրել, սակայն վստահ է, որ եթե իրականացներ, շատ ավելի բազմամարդ կլիներ Գ. Ծառուկյանի վերադարձը պահանջողների հավաքը:

Ո՞ւմ է պետք Գ. Ծառուկյանի վերադարձը. իշխանության ներկայացուցիչները մեկ տարի առաջ բավականին կոշտ գնահատականներ էին հնչեցնում, իսկ այժմ բավականին մեղմ են իրենց գնահատականներում. այս դիտարկմանն անդրադառնալով՝ Վ. Էնֆիաջյանը նշեց, որ չի փորձի մեկնաբանել, թե իշխանության ներկայացուցիչներից ով ինչ մոտեցումներ ունի և ինչ փոփոխություններ են եղել նրանց մոտեցումներում:

Վ. Էնֆիաջյանը նշեց, որ ցանկալի է համարում Գ. Ծառուկյանի վերադարձը, նրա կարծիքով՝ կուսակցությունը Գ. Ծառուկյանի վերադարձով այլ թափ կստանա, և դրա արդյունքում ՀՀ-ում մի շարք գործընթացներ ևս այլ թափ կստանան:

Իսկ կվերադառնա՞ ակտիվ քաղաքականություն Գ. Ծառուկյանը, թե՞ ոչ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, այս հարցին Վ. Էնֆիաջյանը դժարացավ պատասխանել. «Ես չեմ կարող նրա փոխարեն պատասխանել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում