Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Արյան ու բորբոսի հոտ՝ դատարանում. Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով բացվել են սպանվածների հագուստներն ու այլ ապացույցներ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:

2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը հետազոտեց գործով առգրավված իրեղեն ապացույցների մի մասը:

Կնիքված փաթեթներից հանվեցին և առանձին-առանձին հետազոտվեցին սպանվածների հագուստները՝ հրազենային վնասվածքներով ու արյան չորացած հետքերով՝ բաճկոն, սվիտեր, անդրավարտիք…

Դատարանի դահլիճում տարածվեց արյան ու բորբոսի հոտը…

Երբ հերթը հասավ դեպքի վայրում ենթադրյալ հանցագործների կողմից թողած մեքենայում իրավապահների հայտնաբերած ու առգրաված պլաստմասսայե շշերի հետազոտմանը, որոնց վրայից ենթադրյալ հանցանք կատարած անձանց ԴՆԹ նմուշներ էին հայտնաբերվել, պաշտպանական կողմի պահանջով դատարանը այդ շշերի ստերիլությունը պահպանելու միջոցներ ձեռք առավ: Մի կարգադրիչ ուղարկվեց խանութ՝ տնտեսական ձեռնոցներ, սպիրտ, տոպրակներ գնելու:

Մյուս կարգադրիչը յուրաքանչյուր հետազոտվող շիշը վերցնելուց առաջ հագնում էր ձեռնոցի նոր զույգ ու ձեռնոց հագած ձեռքերը նաև լվանում էր սպիրտով: Շշերը նա բռնում էր խցանից՝ երկու մատով:

Ամբաստանյալների շահերի պաշտպան Լ. Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ առանց ձեռնոցին ձեռքով դիպչելու՝ կարգադրիչը, այնուամենայնիվ, չի կարող այն հագնել, հետևաբար, հետազոտվող ապացույցներին դիպչելու դեպքում նա այդ ապացույցների վրա կթողնի իր ԴՆԹ նմուշը: Այդպես՝ բոլոր ապացույցների վրա էլ կլինեն ԴՆԹ խառը նմուշներ: Այն պայմանները, որոնցում դեպքի վայրից առգրավում են իրեղեն ապացույցները, պահպանում են, ենթարկում են դատագենետիկական փորձաքննության՝ բնավ իդեալական չեն՝ ապացույցները հերմետիկ պահպանելու, նրանց վրա այլ անձանց ԴՆԹ նմուշների հայտնվելը բացառելու առումով:

Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև իրեղեն ապացույցների փաթեթներին առկա կնիքված թղթերի վրա՝ նկատելով, որ այդ թղթերի մի մասը այնպես է հարմարեցված, «տուկի թելով թելած» ու ստեպլերով ամրացված, որ հնարավոր է բացել փաթեթը՝ առանց թղթի վրա դրված կնիքը վնասելու, ապա նորից թելը անցկացնել ծալված թղթին ու նորից ամրացնել նույն ստեպլերի նախկին հետքերով:

Հետազոտվեցին մեկուկես լիտրանոց «Ֆանտայի», «Բյուրեղի», մեկ լիտրանոց «Ֆանտայի» շշերը: Շշերը նորից փաթեթավորվեցին ու կնիքվեցին դատավորի կլոր կնիքով:

Հաջորդ փաթեթում սպորտային պայուսակ էր, մեջը՝ սրբիչ: Այս ապացույցի սկզբնական կնիքը չկար:

Մեկ այլ փաթեթում մեքենայի շարժիչի ու դռների փականներ էին և բանալի:

Մյուս փաթեթում լազերային 77 սկավառակներ էին:

Կար կոշտ սկավառակ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեսաձայնագրություններով:

Բոլոր սկավառակների պարունակությունը նույնպես առաջիկայում հետազոտվելու է:

Լուսանկարների հավաքածու կար՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից մինչև Նուբարաշենի խճուղի ընկած հատվածի զննության ընթացքում արված:

Առանձին փաթեթներում էին դեպքի վայրից առգրավված հրազենային գնդակները, պարկուճները՝ 82 հատ պարկուճ, 20 հազարանոց թղթադրամների կտորտանքները՝ հայտնաբերված դեպքի վայրում, դիակների վրա, ինչպես նաև Լևոն Ղազարյանի գրպանում:

Արյան նմուշներով խծուծներ, ծանր բորբոսահոտով ներծծված գլխարկ՝ կեպի, ծխախոտատուփ ու կրակայրիչ, ակնոցի երկու ապակի, սպանվածների եղունգների, մազերի նմուշները, ոսկորների կտորներ՝ դեպքի վայրում հայտնաբերված:

Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ ենթադրյալ հանցանք կատարած անձանց կողմից դեպքի վայրում թողած «ՎԱԶ-2107» մեքենայում հայտնաբերված ու առգրավված ապացույցները առանձին փաթեթներում այնպես էին փաթեթավորված, որ երևում էր՝ փաթեթները բացվել են: Այդ փաթեթների վրա առկա էին քննչականի կնիքները, սակայն ստորագրություն չկար:

Դատախազը նշեց, որ այդ փաթեթները, այո, բացվել են փորձագետների կողմից, ապա ապացույցները նորից դրվել են նույն փաթեթների մեջ, առկա են փորձագետների կնիքն ու ստորագրությունները:

Բոլոր հետազոտված ապացույցները նորից փաթեթավորվեցին ու կնիքվեցին դատավորի կլոր կնիքով:

Հաջորդ դատական նիստին դատարանը կշարունակի իրեղեն ապացույցների հետազոտումը, մասնավորապես՝ կհետազոտվեն դեպքի վայրում հայտնաբերված ու առգրավված զենքերն ու զինամթերքը:

Որպեսզի այդ ապացույցների հետազոտումն արդյունավետ կատարվի, դատարանը որոշեց հրավիրել նաև համապատասխան փորձագետին, ով մասնագիտական արագությամբ կհրապարակի զենքերի վրա առկա գրառումները՝ գործարանային համարներ և այլն:

Լուսանկարը՝ «168.am»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում