Thursday, 25 04 2024
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը

Մոսկվան ու Բաքուն խաղում են ժամանակի վրա

Հոկտեմբերի 25-ին տարածաշրջանային այցով Երևան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք տարածաշրջան այցը սկսել են Բաքվից` հոկտեմբերի 20-ին: Բաքվից հետո համանախագահները Ստեփանակերտում էլ հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ այսօր Երևանում են Հայաստանի ղեկավարության հետ հանդիպելու համար:

Մինչ այժմ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ այցի նպատակը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի գրասենյակի մշտադիտարկման հնարավորությունների ընդլայնումն է: Ուորլիքը հայտարարել է, որ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ ուղղությամբ, և տարածաշրջանային այցով իրենք փորձելու են առաջ գնալ դրանք կյանքի կոչելու հարցում:

Ուորլիքի հայտարարության մեջ հետաքրքրականն այն է, որ նա չի խոսում Վիեննայի օրակարգում ընդգրկված մեկ այլ և թերևս առավել կարևոր գործոնի՝ հրադադարի խախտման հետաքննության միջազգային մեխանիզմի ներդրման մասին, որը ենթադրում էր հրադադարի վերահսկման տեխնիկական միջոցների տեղակայում կամ այլ կերպ ասած՝ հայ-ադրբեջանական սահմանի արձանագրում:

Սա լրջագույն հարց է, որը միայն հրադադարի խնդիր չէ, որ լուծում է, այլ ըստ էության հիմնավորապես փոխում է ներկայիս կարգավորման գործընթացի բնույթը և նաև պատասխանատվություն սահմանում հրադադարի խախտումների համար: Այսինքն՝ սա անվտանգության խորքային համակարգին առնչվող հարց է, որի մասին, սակայն, տարածաշրջանային այցի ընթացքում կարծես թե չի խոսվում:

Եվ, բնականաբար, հարց է ծագում, թե արդյո՞ք այդ խնդիրը դուրս է եկել օրակարգից: Եթե այո, ապա դա կարող է լինել Ռուսաստանի և Ադրբեջանի հաղթանակը, քանի որ Մոսկվան ու Բաքուն հետևողականորեն դեմ են հանդես եկել այդ մեխանիզմների ներդրմանը և՛ ապրիլյան պատերազմից առաջ, և՛ ապրիլյան պատերազմից հետո: Դժվար չէ հասկանալ, թե ինչու են Բաքուն և Մոսկվան դեմ այդ մեխանիզմին:

Բանն այն է, որ դրա ներդրումը ըստ էության զրկում է հակամարտության կարգավորման գործընթացում ռազմական շանտաժի կամ սպառնալիքի կիրառման հնարավորությունից: Մի բան, որին պարբերաբար դիմել են և՛ Ռուսաստանը, և՛ Ադրբեջանը, դրա վրա կառուցել իրենց ռազմատեխնիկական բազմամիլիարդ համագործակցությունը:

Ահա այս կոնտեքստում էլ հետաքրքրական է, թե արդյո՞ք գտնվել է որոշակի փոխզիջում, որ հրադադարի մեխանիզմի խնդիրը օրակարգից մղվում է ետ, իսկ Բաքուն և Մոսկվան գալիս են Կասպրշիկի գրասենյակի հնարավորությունների ընդլայնման հարցում համաձայնության՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Հայաստանի հետ:

Եթե սա հետապրիլյան հրադադարը պահելու հարցում կունենա նշանակություն, ապա, իհարկե, նման փոխզիջմանը հնարավոր է դրական վերաբերել: Սակայն միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նման փոխզիջման վրա հրադադարը չի կարող երաշխավորված և երկարաժամկետ լինել, և, մեղմ ասած, հավանական է, որ դա կլինի ընդամենը ժամանակ շահելու միջոց Ռուսաստանի և Ադրբեջանի համար, մինչև հնարավոր կլինի նախապատրաստվել նոր ռազմական շանտաժի:

Այսինքն՝ Կասպրշիկի գրասենյակի հնարավորությունների ընդլայնումը արդեն զուտ տեխնիկական հարց է և ի զորու չէ հակամարտության կարգավորման գործընթացի տրամաբանություն փոխել: Իսկ եթե չի փոխվում տրամաբանություն, ապա գործընթացը շարունակում է ռազմական նոր էսկալացիայից բացի՝ այլ տեղ չտանող ճանապարհով ընթանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում