«Արդեն քանի ամիս է` Գևորգը ծնկի խնդիր ունի՝ ծունկն է ցավում, և առայժմ ոչ մի հետազոտություն չի արվել»,- հոկտեմբերի 25-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստից հետո ասաց Գ. Սաֆարյանի մայրը՝ Շուշան Բերբերյանը:
Նա նշեց, որ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, պատասխան են ստացել, որ այդ հարցը կլուծեն փաստաբանի հետ. «Փաստաբանն ասաց, որ շատ-շատ տեղեր է դիմել, մինչեւ հիմա ոչ մի պատասխան չունենք: Ծունկը ցավում է, հետազոտություններ չենք արել, որ իմանանք ինչ անել, որ դիմենք որևէ բժշկի ճիշտ բուժում ստանա: Դեղեր օգտագործում է, բայց դեղերը չեն օգնում: Մենք թույլատրված դեղերը տանում ենք»:
Շուշան Բերբերյանի կարծիքով՝ իր որդին արդեն 10 ամիս անհիմն կալանավորված է. «Ինքն անմեղ է, անընդհատ վկայություններից էլ է դա երևում: Մի խոսքով՝ առայժմ ես նման վիճակի հիմքերը չեմ տեսնում»: