Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Ուզում ենք տեսնել քաղաքական կամք նախագահների կողմից. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ երկխոսությունը հայկական և ադրբեջանական կողմերի միջև կշարունակվի, և որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ու կշարունակեն քննարկումները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: Այսօր Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Մինսկի խմբի համանախագահները սկսել են իրենց տարածաշրջանային այցը նախորդ շաբաթ Բաքվից: Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, նրանք Ստեփանակերտում հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, որից հետո ժամանել են Երևան, ի դեպ՝ եկել են Քարվաճառով, ինչպես տեղեկացրեց դեսպան Ջեյմս Ուորլիքը:

«Քելբաջարով մեքենայով եկանք Երևան, և ուրախ եմ լինել այստեղ: Համանախագահներն անհամբերությամբ սպասում են նախագահ Սարգսյանի հետ մեր հանդիպմանը, որն այսօր ավելի ուշ տեղի կունենա, նաև սպասում ենք մեր հանդիպմանը պաշտպանության նոր նախարարի հետ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարի հետ առանձին հանդիպմանը»,- լրագրողներին տեղեկացրեց ամերիկացի համանախագահը:

Ըստ նրա՝ համանախագահների՝ տարածաշրջան գալու պատճառները մի քանիսն են. առաջին՝ կողմերի հետ խոսել հրադադարի ռեժիմը հարգելու, երկրորդ՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի վեհաժողովների ընթացքում նախագահների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը հետամուտ լինելու մասին: Մինսկի խմբի այցի երրորդ նպատակը տևական խաղաղության ուղղությամբ միջնորդների աշխատանքն է:

Համանախագահները հույս ունեն, որ հրադադարի ռեժիմը շփման գծում կպահպանվի երկար ժամանակ. «Մենք ուրախ ենք, որ հիմնականում ապրիլից ի վեր հրադադարի ռեժիմը պահպանվել է: Ես գիտեմ, որ եղել են զոհեր, և մենք ցանկանում էինք խոսել կողմերի հետ այդ միջադեպերի և շփման գծի երկայնքով ու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով լարվածությունների մասին»:

Դեսպան Ուորլիքը խոսեց նաև հիմնախնդրի բուն կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման մասին՝ հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է հանձնառություն ստանձնեն վարելու այնպիսի բանակցություններ, որոնք կբերեն հիմնախնդրի վերջնական կարգավորման: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր տարրերը՝ ներառյալ Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Ուորլիքի խոսքով, քննարկման փուլում են:

«Ապրիլյան ողբերգությունը ցույց տվեց, որ խաղաղ բանակցությունները շատ կարևոր են: Իրավիճակը շփման գծում ապրիլյան իրադարձություններից հետո համեմատաբար խաղաղ է: Սա լավ հիմք է այն բանակցությունների համար, որ մենք ուզում ենք նախաձեռնել, և կարծում ենք, որ հարգանքը հրադադարի պահպանման նկատմամբ կպահպանվի: Ես Բաքվում ասացի՝ եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Մենք ուզում ենք տեսնել քաղաքական կամք նախագահների կողմից, և ես վստահ եմ, որ այդ կամքով մենք կկարողանանք առաջընթացի հասնել: Կարծում ենք, որ նախագահները առիթ կունենան առաջիկայում հանդիպում ունենալու: Հանդիպման կոնկրետ օր չկա, բայց ցանկացած պահի, երբ նախագահները պատրաստ լինեն, կկազմակերպենք»,- ասաց ամերիկացի համանախագահը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին՝ Ուորլիքն ասաց. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարևոր տարրերից մեկն է, որ կա բանակցությունների սեղանին: Այն կարող է մեկնաբանությունների տեղիք տալ, բայց մենք խոսում ենք վերջնական տարբերակի՝ հանրաքվեի մասին, այն պետք է լինի նաև հանրային ընկալման մաս»:

Ջեյմս Ուորլիքի կարծիքով՝ հայերի և ադրբեջանցիների երազանքն այն է, որ կարողանան կողք կողքի խաղաղ ու անվտանգ ապրել. «Մեր ջանքերն ուղղված են այս նպատակին, և տարածաշրջանի ժողովուրդներն արժանի են ապրել խաղաղության մեջ: Մենք ուզում ենք կրկնապատկել մեր ջանքերը՝ հասնելու մի կարգավորման, որը ընդունելի կլինի երկու կողմերի համար: Հուսով եմ, որ բանակցությունների առաջընթացին զուգընթաց՝ մարդկային շփումների առումով կտեսնենք առաջընթաց»:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն անդրադարձավ նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաքելության ընդլայնմանը՝ ասելով, թե համոզված է, որ կգա պահը, և «Կասպրշիկի առաքելության ընդլայնումը կարևոր քայլ կդառնա ճիշտ ուղղությամբ»:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում