Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության դերակատարումը հակամարտության լուծման հարցում։