Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Բայց պարոն Ծառուկյանը ցանկություն հայտնե՞լ է»:
Անդրադառնալով «Առաջին լրատվական»- ի դիտրկմանը, որ իշխանությունները նախկին կոշտ դիրքորոշում չունեն, որն առկա էր փետրվարյան դեպքերին, Էդուարդ Շարմազանովը նշեց. «Մեր կոշտ դիրքորոշումը բացահայտ կապված է եղել և կլինի երևույթների դեմ: Մեր դիրքորոշումը երբեք ուղղված չի եղել որևէ անձի դեմ»: