Tuesday, 16 04 2024
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը

Իշխանությունից ծնված երկու կոշտ ուժերը

Մամուլը շարունակում է տեղեկություններ հրապարակել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետագա հավանական քաղաքական գործունեության վերաբերյալ:

Ինչպես արդեն հայտնի է, նրան տեսնում են նախագահական աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, նախկին ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանի կուսակցության մեջ: Այս մասին տեղեկությունները հաճախակիանում են, և արդեն հրապարակվում է, որ Օհանյանն արդեն իսկ կայացրել է վերջնական որոշում:

Սեյրան Օհանյանի մոտիվները բնութագրվում են Սերժ Սարգսյանից նրա նեղացածությամբ: Ըստ էության, Սերժ Սարգսյանից նեղացած է նաև Վիկտոր Դալլաքյանը, ինչը ակնհայտ էր նրա, այսպես ասած, հրաժարականի ասուլիսի տողատակերում:

Այսպիսով, ըստ էության, ձևավորվելու է Սերժ Սարգսյանից նեղացած նրա նախկին թիմակիցների կամ ենթակաների կուսակցություն, որը գործելու է կոշտ ընդդիմադիր դաշտում: Այսինքն՝ Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունն այդ տեսանկյունից կլինի երկրորդ կուսակցությունը, որտեղ կոշտ ընդդիմադիր կեցվածքով կգործեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

Խոսքը 1998-ից հետո եղած իշխանական համակարգի ներկայացուցիչներով կուսակցությունների մասին է, քանի որ 1998 թվականից հետո իշխանական համակարգը, որքան էլ լինելով դրանից առաջ եղածի շարունակություն, այնուհանդերձ՝ իր թե՛ տրամաբանությամբ և թե՛ արդեն առաջին ջութակներով լրիվ այլ համակարգ էր:

Այս իմաստով ըստ էության ստացվում է, որ այդ համակարգը արդեն իսկ ստեղծել է կամ ծնել երկու կոշտ ընդդիմադիր քաղաքական ուժեր: Այստեղ, իհարկե, իրավիճակը բավականին բազմազան գործոններով է թելադրված: Մի կողմից՝ այս հանգամանքը վկայում է ներիշխանական հակասությունների, իշխանական մոնոլիտի ճաքերի և նույնիսկ փլուզումների մասին, մյուս կողմից՝ սա ունի նաև հակառակ վկայություններ, որ այդ ճաքերով ու փլուզումներով հանդերձ՝ այդ համակարգը բավականին ճկուն և կենսունակ է հայաստանյան իրողությունների համեմատ, և այդ փլուզումները, համակարգի թափվող «ծեփերը» փաստորեն ավելի շատ ոչ այնքան հենց իշխանության համակարգին են վնաս հասցնում կամ թուլացնում, այլ թուլացնում, դեստրուկտիվ դերակատարում են ունենում, այսպես ասած, ընդդիմադիր դաշտի համար:

Ինչքան էլ կոշտ են այդ ընդդիմադիր ուժերը իշխանության հանդեպ, Սերժ Սարգսյանի հանդեպ, այնուհանդերձ՝ ակնհայտ է, որ նրանք Սարգսյանի համար իրենց կոշտությամբ ըստ էության առավել նախընտրելի են, քանի որ առավել լավ ճանաչելի են: Միևնույն ժամանակ նաև համատեղ իշխանական կամ ներիշխանական կյանքը որքան էլ ժամանակի ընթացքում բաժանել է նրանց, այնուհանդերձ՝ անկասկած ունեցել է թելեր, որոնք երբեք հնարավոր չէ կտրել, կամ եթե հնարավոր է, ապա բացառապես արդեն որևէ երրորդ ձեռքի դեպքում: Եվ սա էլ իր հերթին այդ ուժերին կամա, թե ակամա՝ ինչքան էլ որ նրանք դուրս են գալիս միմյանց դեմ, այդուհանդերձ՝ դաշնակից է դարձնում այդ երրորդ ձեռքի դեմ:

Ըստ էության, հայաստանյան ներքաղաքական անցուդարձը իշխանությունը ներկայումս առավելապես վերահսկում է, կառավարում հենց այս իրադրության շնորհիվ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում