ԱԺ-ում այսօր քննարկվեց «ՀՀ Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ կողմ է այս նախագծին: «Անշուշտ կողմ ենք քվեարկելու, որպեսզի գործող-չգործող գլխացավանքից ազատվի ՀՀ քաղաքացին: Ուղղակի զարմանալի է՝ 21-րդ դարի տոտալ էլեկտրոնային ժամանակաշրջանում անհարիր է, որ որևէ վարչարարություն է տեղի ունենում, և քաղաքացին ստիպված պետք է տեղյակ պահի այդ մասին մեկ այլ պետական կառույցի: Բյուրոկրատական քաշքշուկներ են դրանք, որոնք, ցավոք, դեռ մեկ բազայում չեն տեղավորվում: Այս խնդրի հետ առնչվել ենք նաև սոցիալական քարտերի ներմուծման ժամանակ և այլն: Ուզում եմ, որ առանձնակի ուշադրություն դարձվի»,- փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին դիմելով նշեց Տ.Ուրիխանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: