«Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է «Ձկնկուլ» անունով հայտնի Արմեն Իսրայելյանն, ով Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ է, և այդ հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործով առանցքային վկա էր: Հայաստանի հատուկ քննչական ծառայությունն Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը մեկ շաբաթ առաջ կարճել էր, ինչը ՀՔԾ-ի և ընդանհրապես Հայաստանի իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է:
Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է վարձու մարդասպանը և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»,- այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: