Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Ապրիլյան պատերազմից հետո Արցախին անհրաժեշտ է ուժեղ նախագահական կառավարման մոդել. Արցախցի իրավապաշտպան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, արցախցի իրավապաշտպան , փիլիսոփայական գիտությունների դոկտոր, վերջերս ստեղծված Արցախի «Հանրապետական» կուսակցության համանախագահ Կարեն Օհանջանյանը։

– Պարոն Օհանջանյան, Արցախում իշխանությունները նախաձեռնել են սահմանադրական փոփոխությունների գործընթաց։ Ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով մասնագիտական հանձնաժողովը ժամանակավորապես դադարեցրել էր քննարկումները, այժմ ի՞նչ փուլում են աշխատանքները, և առհասարակ Ձեր կարծիքով՝ կա՞ նման փոփոխությունների անհրաժեշտություն։

Արցախի այսօրվա Սահմանադրությունը բավականին լավն է և համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։ Ընդ որում, այսօրվա Սահմանադրությունը՝ բացառությամբ մի քանի գլուխների, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, լիբերալ է և համապատասխանում է մեր ժողովրդի կարիքներին։ Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ նմանատիպ փոփոխություններ անցկացվեցին Հայաստանի Սահմանադրությունում։ Մի քանի կուսակցություններ, այդ թվում՝ իշխող կուսակցությունները, հայտնեցին նման անհրաժեշտության մասին նաև Լեռնային Ղարաբաղում, որպեսզի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև իրավաբանական դաշտը համապատասխան լինի։ Մեր կուսակցությունը միշտ էլ կողմնակից է եղել ուժեղ նախագահական համակարգին, և մենք դեմ էինք սահմանադրական փոփոխություններին։

Բայց ապրիլյան պատերազմը իր որոշ շտկումներն արեց, և իշխանության ուղղահայացի ամրապնդման անհրաժեշտություն առաջացավ։ Դա էլ հենց այն է, որի շուրջ հիմա աշխատում են քաղաքական ուժերը՝ Սահմանադրությունը բարելավելով և դարձնելով ավելի ուժեղ նախագահական, դրա հետ մեկտեղ ընդլայնելով կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հնարավորությունները պետականաշինության գործում։ Հատուկ շեշտ է դրվում ԼՂՀ քաղաքացիների իրավունքների ընդլայնման հարցին։

– Բայց ի՞նչ եք կարծում՝ ապրիլյան պատերազմից հետո Արցախի ժողովրդի սպասումները բարելավումների առումով ուղղված են սահմանադրական փոփոխությունների անցկացմա՞նը։

– Հենց հաշվի առնելով վերջին իրադարձությունները, ապրիլյան պատերազմն ու դրան հաջորդող լարվածությունը՝ անհրաժեշտ է դառնում ամրացնել նախագահի իշխանությունը, գերագույն գլխավոր հրամանատարի իշխանությունը։ Քանի որ մենք Ադրբեջանի հետ դեռ երկար ենք ապրելու պատերազմական իրավիճակում և դրա հետ մեկտեղ պետք է ամրապնդենք մեր պետականությունը, որպեսզի քաղաքացիներն ապրեն ֆիզիկապես անվտանգ պայմաններում և միաժամանակ զարգանան, անհրաժեշտ է ուժեղացնել նախագահի իշխանությունը՝ նախագահի ձեռքում կենտրոնացնելով բոլոր այն ռեսուրսները, որոնք կապահովեն մեր քաղաքացիների անվտանգությունը։

– Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու այդ գործընթացի ժամանակ ձևավորվեց «Ոչ»-ի հայտնի շարժումը և բավականին մեծ աշխատանք տարավ։ Ի՞նչ եք կարծում՝ ԼՂ-ում այդպիսի ուժեղ հակազդեցություն կլինի՞։

– Շատ կուզենայի, որ Արցախն ունենար ակտիվ քաղաքական դաշտ։ Այն, որ կան մի քանի քաղաքական ուժեր և հասարակական կազմակերպություններ, դեռ չի նշանակում, որ այդ ուժերը ակտիվորեն հակազդում են ոչ ցանկալի առաջարկություններին։ Այնուամենայնիվ, ապրիլյան պատերազմը միավորել է Արցախի քաղաքական դաշտը, և այն սահմանադրական հանձնաժողովի յուրաքանչյուր առաջարկին բավականին լուրջ է վերաբերվում և լուրջ վերլուծության ենթարկում։ Ես կուզենայի նշել նաև, որ կարող ենք գրել և ընդունել աշխարհի ամենալավ Սահմանադրությունը, բայց գործնականում այն կիրառենք ոչ ճիշտ։ Մենք պետք է սովորենք կատարել օրենքի յուրաքանչյուր տառը, և այդ օրենքը պետք է հավասար լինի ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ երկրի նախագահի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում