Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Չինաստանը պիտի ուսումնասիրի Հայաստանի կարևորությունը «Մետաքսի ճանապարհի» նախագծում. չինացի փորձագետ

Հայաստանը կարող է զարգացնել իր տնտեսական կապերը ոչ միայն Ռուսաստանի ու Եվրասիական միության, Արևմուտքի երկրների, այլև Արևելքի, մասնավորապես՝ Չինաստանի, Կորեայի և ասիական մյուս երկրների հետ: Չինաստանը, նախաձեռնելով «նոր Մետաքսի ճանապարհի» կառուցումը, խորացնում է տնտեսական համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության՝ ԵՏՄ երկրների ու Եվրոպական միության հետ, ու քանի որ ԵՏՄ անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, գտնվում են ասիական ու եվրոպական շուկաների միջև, կարող են կամրջող դեր խաղալ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի մեկնաբանություն արեց Շանհայի Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի նախագահ, տնտեսական քաղաքականության չինացի հայտնի փորձագետ Սյույ Մինգ-Չին՝ անդրադառնալով եվրասիական, եվրոպական ու ասիական շուկաների հետ Հայաստանի տնտեսական համագործակցության հեռանկարներին:

Պարոն Մինգ-Չիի խոսքով՝ Հայաստանն առայժմ լավ ծանոթ չէ «նոր Մետաքսի ճանապարհի» չինական նախաձեռնությանը, բայց աստիճանաբար ակտիվանում է, Չինաստանն էլ իր հերթին պիտի ավելի լավ ուսումնասիրի Հայաստանի կարևորությունը այս նախագծում: Չինաստանի կողմից Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ֆինանսավորումն էլ միանգամայն հնարավոր է՝ ասում է փորձագետը՝ ավելացնելով, որ Հայաստանը կարող է միմյանց կապել նաև Իրանն ու Չինաստանը, ու «եթե կառուցվի Հայաստանը Իրանին կապող երկաթուղի, շատ լավ կլինի»:

– Պարոն Մինգ-Չի, իմ առաջին հարցը վերաբերում է Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Ձեր կարծիքով՝ ճի՞շտ որոշում էր արդյոք այդ միությանն անդամակցելը, և ի՞նչ ապագա ունի Հայաստանը այս շուկայում:

– Կարծում եմ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և՛ տնտեսական, և՛ քաղաքական որոշում էր: Հայաստանը նախկին Խորհրդային Միության անդամ է և ավանդաբար սերտ հարաբերություններ է ունեցել ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հետ:

– Դա ճի՞շտ որոշում էր զուտ տնտեսական, ոչ թե անվտանգության կամ քաղաքականության իմաստով, որովհետև անդամակցելու հիմնական դրդապատճառը անվտանգության հարցերն էին, Հայաստանի ղեկավարությունը Մաքսային միությանը անդամակցելու որոշումը բացատրեց գլխավորապես անվտանգության խնդիրներով:

– Այո, կարծում եմ՝ անվտանգության խնդիրները ևս խաղացին իրենց դերը ԵՏՄ-ին միանալու հարցում: Իհարկե, տնտեսական ինտեգրումը կարևոր է, բայց անվտանգությունը նույնպես շատ կարևոր է Հայաստանի համար, որովհետև Հայաստանը նույնպես առերեսվում է ծայրահեղական, ահաբեկչական պոտենցիալ սպառնալիքին, որ գալիս է Մերձավոր Արևելքից:

– Կարծում եք՝ Հայաստանը իրական ապագա ունի՞ զարգացնելու իր առևտուրն ու տնտեսությունը եվրասիական շուկայում, որովհետև Ռուսաստանը, Բելառուսը կամ Ղազախստանը, անկեղծ ասած, այդքան էլ զարգացած չեն տնտեսապես:

– Դա մեկ այլ խնդիր է: Դա չի նշանակում, որ դառնալով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը չի կարող համագործակցել այլ երկրների, օրինակ՝ Չինաստանի հետ: Չինաստանը այժմ համագործակցում է ԵՏՄ-ի հետ, բայց նաև ուզում է ընդլայնել երկկողմ հարաբերությունները ԵՏՄ անդամ պետությունների հետ: Անշուշտ, Ռուսաստանը առաջատար դեր է խաղում այս միությունում, որովհետև պատմականորեն եղել է ամենակարևոր երկիրն այս տարածաշրջանում, բայց այժմ մեծանում է Չինաստանի և ԵՏՄ անդամ երկրների միջև փոխլրացման քաղաքականություն իրականացնելու պահանջը, օրինակ՝ ավելանում են ներդրումների հոսքերը Չինաստանի և ԵՏՄ անդամ երկրների միջև, և Չինաստանի ներդրումները կարող են շատ կարևոր դեր խաղալ այս երկրների տնտեսական աճի մեջ: Ուստի կարծում եմ, որ դրանք չեն հակադրվում իրար: Կարելի է զարգացնել տնտեսական համագործակցությունը «և՛-և՛» սկզբունքով՝ առանց խախտելու ԵՏՄ անդամակցության պարտավորությունները:

– Եվ Ձեր կարծիքով՝ Հայաստանը կարո՞ղ է իրագործել այդ «և-և» սկզբունքը ու կիրառել ԵՏՄ-ի և Եվրամիության հետ հարաբերություններում, հնարավո՞ր է համատեղել այս երկու կառույցների հետ տնտեսական համագործակցությունը:

Ինչ վերաբերում է Եվրոպական միությանը, այսօր Չինաստանը ընդլայնում է իր համագործակցությունը այդ միության հետ: «Մետաքսի տնտեսական գոտի» ստեղծելու իմաստը Արևելքի և Եվրոպայի միջև առևտուրը խորացնելն է, և եվրասիական երկրները գտնվում են այս երկու շուկաների մեջտեղում ու խաղում են շատ կարևոր՝ կամրջող դեր: Հայաստանը կարող է համագործակցել և՛ Արևելքի ու Չինաստանի, և՛ Արևմուտքի ու Եվրամիության, և՛ Ռուսաստանի հետ:

– Դուք խոսեցիք Հայաստանի համար շատ կարևոր ուղղության մասին, որովհետև մեզ մոտ սովորաբար արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն են համարվել հյուսիսը՝ Ռուսաստանը, և Արևմուտքը՝ Եվրոպան, Միացյալ Նահանգները, բայց Չինաստանը և ասիական երկրները ևս շատ կարևոր են տնտեսական և քաղաքական առումով: Ձեր կարծիքով՝ այս ուղղությունը պե՞տք է դառնա առաջնահերթություն Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ:

Կարծում եմ՝ Հայաստանը կարող է մեծացնել իր համագործակցությունը Արևելքի հետ տնտեսական քաղաքականության մեջ, խոսքը ոչ միայն Չինաստանի, այլև Կորեայի և արևելյան մյուս երկրների մասին է: Բայց քաղաքական առումով պիտի անեք դա քայլ առ քայլ, քանի որ ավանդական հարաբերություններ ունեք Ռուսաստանի հետ, չվնասելով ձեր հիմնական քաղաքական և անվտանգության շահերը:

– Հարավային Կովկասի տարածաշրջանն ի՞նչ նշանակություն ունի Չինաստանի համար ռազմավարական իմաստով, և Հայաստանի և Չինաստանի հարաբերությունների զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

– Կարծում եմ՝ նախ և առաջ մենք կարող ենք ընդլայնել հարաբերությունները առևտրի ոլորտում, կարող ենք ավելի շատ առևտուր անել և վերացնել առևտրի խոչընդոտները, միջոցներ ձեռնարկել առևտուրը խթանելու ուղղությամբ, խրախուսել ընկերություններին ուսումնասիրելու երկու շուկաները: Չինական ընկերությունները գնալով ավելի շատ են գալիս այս տարածաշրջան, և հայկական ընկերությունները նույնպես կարող են գնալ Չինաստան՝ բիզնես անելու: Ներդրումները կարող են մեկ այլ համագործակցության խորացման խթան լինել, ուստի կարող ենք ասել, որ հարաբերությունները աստիճանաբար զարգանում են, և տնտեսական ներուժը կարող է իրացվել:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Հայաստանը մինչ օրս ակտիվորեն չի ներգրավվել «նոր Մետաքսի ճանապարհի» նախագծին: Ի՞նչ հնարավորություններ ունի Հայաստանը դրա համար:
– Գուցե Հայաստանն այդքան լավ ծանոթ չէ Չինաստանի այդ նախաձեռնությանը, և հիմա Հայաստանը աստիճանաբար ներգրավվում է այդ գործընթացին, ավելի ակտիվ է դառնում: Մյուս կողմը՝ Չինաստանը, նույնպես պիտի ուսումնասիրի Հայաստանի կարևորությունը «Մետաքսի տնտեսական գոտու» կառուցման գործընթացում:

– Հայաստանը սերտ, բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ: Այս գործոնն ի՞նչ դեր կարող է խաղալ Հայաստանի և Չինաստանի հարաբերություններում: Նախորդ տարի տեղեկություն եղավ, որ Չինաստանը կարող է ֆինանսավորել Իրան-Հայաստան երկաթուղին: Կարծում եք՝ դա հնարավո՞ր է:

– Այո, դա կարող է շատ կարևոր նախագիծ լինել, որովհետև Չինաստանը և Իրանը շատ կարևոր համագործակցություն են ձևավորել: Իրանը շատ ակտիվ է «Մետաքսի ճանապարհի» նախաձեռնության մեջ, և կարծում եմ՝ Հայաստանը կարող է խաղալ Չինաստանը Իրանին կապող դեր: Եվ եթե կառուցվի երկաթուղի, որը կանցնի Հայաստանի տարածքով դեպի Իրան, շատ լավ կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում