Twitter միկրոբլոգների ծառայությունը ծրագրում է դիմել զանգվածային կրճատումների՝ հեռացնելով մոտ 300 աշխատակցի կամ անձնակազմի մոտ 8 տոկոսին։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Կրճատումների մասին Twitter-ը կարող է պաշտոնապես հայտարարել արդեն այս շաբաթ։ Կրճատման ենթակա աշխատակիցների թիվը նախնական է, և հնարավոր է, ենթարկվի ճշգրտման։
Ավելի վաղ հաղոդվել էր, որ Twitter-ը բանակցություններ է վարել մի շարք ընկերությունների հետ սոցցանցի վաճառքի մասին։ Հնարավոր գնորդների ցուցակում են եղել մասնավորապես SalesForce, Google և Disney ընկերությունները, սակայն արդյունքում բոլորը հրաժարվել են ծառայության գնման համար պայքարից։
Միկրոբլոգների ծառայության ակտիվ օգտատերերի ամսական լսարանը գերազանցում է 300 միլիոնը։ Շուկայական կապիտալիզացիան կազմում է ավելի քան 14մլրդ դոլար։